ՌԴ Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի ամենաուժեղ փլուզումը 1994 թվականից ի վեր. Bloomberg

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Այս տարի Ռուսաստանի տնտեսությունը կարող է 12 տոկոսով անկում ապրել, ինչը վատագույն ցուցանիշն է 1994 թվականից ի վեր: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՌԴ Ֆինանսների նախարարության ներքին կանխատեսումը:

Գործակալության զրուցակցի կարծիքով՝ եթե կանխատեսումն իրականանա, ապա այս աշնանը ՌԴ-ն կզրկվի վերջին տասը տարվա ընթացքում գրանցած տնտեսության աճից:

ՌԴ Ֆինանսների նախարարությունը, ի պատասխան Bloomberg-ի հրապարակման, հայտարարել է, որ երկրի կառավարության ձեռնարկած միջոցները թույլ կտան «դադարեցնել պատժամիջոցների բացասական հետևանքները և ապահովել տնտեսության կայուն զարգացումը»։

Ռուսաստանի Բանկը (ՌԴ Կենտրոնական բանկ) ակնկալում է, որ 2022 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 8-10 տոկոսով։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ կանխատեսում է ՀՆԱ-ի 8,8 տոկոս նվազում բազային դեպքում, իսկ պահպանողական սցենարով՝ 12,4 տոկոսով։

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին Ռուսաստանում համախառն ներքին արդյունքի ծավալը կնվազի 11 տոկոսով։

S&P Global Market Intelligence-ի վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին ՌԴ տնտեսությանը 10 տարի կպահանջվի 2021 թվականի մակարդակին հասնելու համար։

Տաթև Ֆռանգյան