Հայաստան-ԵՄ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը․ԵՄ-ի, Ֆրանսիայի դեսպանների և ԱԳ փոխարտգործնախարարի ասուլիսը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկել է Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսը։

Ասուլիսին մասնակցում են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։ Նրանք հանդես կգան կարճ հայտարարություններով և կպատասխանեն լրատվամիջոցների հարցերին։

Հիշեցնենք՝ 2022 թ․ հունվարի 1-ին Ֆրանսիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, և այն միանում Եվրոպայի օրվա տարեկան տոնակատարության կազմակերպմանը։

Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Շիրակի և Սյունիքի մարզերում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին և ուժի մեջ մտել 2021թ․ մարտի 1-ին:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր ամուր հիմք է ստեղծում՝ ընդլայնելու բարեփոխումների օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ուղղությամբ: Եվրոպական միությունը և Հայաստանը հանձնառու են աշխատել միասին՝ ի բարօրություն քաղաքացիների, և նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կայունությանը: Կողմերը նաև հանձնառու են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը, ընդլայնել համագործակցությունը ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում՝ նպատակ ունենալով ամրապնդել իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: