Հարկել Սյունիքի պղինձը, քանի դեռ թանկ է․ Փաշինյանի հետքայլը ԶՊՄԿ-ում պետական բաժնի ստացումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Կառավարությունը կրկին առաջարկում է փոխել Հայաստանից պղնձի արտահանման հարկային մեխանիզմը։ Գործադիրի նիստում վարչապետն ու ֆինանսների նախարարը բացատրում են, թե ինչը և ինչու են փոփոխում։

«Մեր ընկալումը հետևյալն է, որ մենք նշաձողեր սահմանենք, որ երբ գներն անկում ապրեն, մենք հարկային այնպիսի համակարգ ունենք, որ այդ ընկերություններին հնարավորություն կտա ցածր գների պայմաններում շարունակել իրենց աշխատանքը՝ նաև պահպանելով աշխատատեղերը, իսկ բարձր գնային պայմաններում վճարվող հարկն էականորեն լինի ավելին»,- բացատրեց Նիկոլ Փաշինյանը։

Նախորդ տարի պղնձի գինը համաշխարհային շուկայում աճել էր շուրջ 1,5 անգամ՝ գերազանցելով տոննայի համար 9.000 դոլարի սահմանը։

Նախագիծն այն ժամանակ խորհրդարանում ներկայացնում էր Էկոնոմիկայի նախարարությունը։ Նախարար Վահան Քերոբյանն ակնարկում էր, որ պղնձի թանկության պայմաններում հանքարդյունաբերողների եկամուտներն այնքան բարձր են եղել, որ պղնձի գների իջնելու դեպքում էլ տնտեսվարողները չեն տուժի։

Համակարգի ներդրումից հետո լրացուցիչ մուտքերը դեպի պետբյուջե հաշվվում են տասնյակ միլիարդներով։ Աշխարհում ընդունված տարբերակն այն է, որ հանքարդյունաբերության եկամուտները չեն ուղղվում ընթացիկ ծախսերին, այլ պահվում են որպես պետության հարստություն։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ նախորդ տարի Հայաստանում նույնպես քննարկվում էր հենց այդպիսի տարբերակ, որ պղնձի բարձր գների արդյունքում ստացվող հարկային մուտքերը կենտրոնացվեն հատուկ հիմնադրամում։ Այսօր, սակայն, դրա մասին մոռացվել է։

«Ակնհայտ է, որ այստեղ հիմնականում ֆիսկալ նպատակ են հետապնդում, այսինքն՝ պետական բյուջեն լցնելու նպատակ։ Սա ճիշտ հակառակ է Կառավարության հարկային քաղաքականությանը։ Նրանք տարիներ շարունակ քարոզում էին, որ եկեք բիզնեսի մոտ թողնենք հարկային եկամուտները, նրանք ավելի լավ ներդրումներ կանեն, ավելի լավ կտնօրինեն, քան պետությունը։ Հիմա ճիշտ հակառակն են անում»,- բացատրում է Պարսյանը։

Ու թեև հիմա պղնձի գները չեն նվազել, Փաշինյանը կողմ է, որ նախագիծն ընդունվի, որպեսզի գների հնարավոր նվազման դեպքում հանքերն արդյունահանող ընկերությունները կորուստներ չունենան։

Հունիսին՝ ընտրություններից առաջ, Փաշինյանը խոստանում էր, որ պետությունը պետք է մասնաբաժին ունենա ոլորտի ամենախոշոր ընկերությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Այս խոստումից հետո հուլիսին իշխանությունները մտցրեցին արտահանման տուրքի գործող համակարգը՝ լրացուցիչ գումարներ հավաքելով հատկապես Զանգեզուրից։ Դրանից հետո՝ սեպտեմբերին ռուսաստանցի գործարար Ռոման Տրոցենկոն գնեց Զանգեզուրի կոմբինատի մեծագույն մասը, և բաժնեմասը տվեց կառավարությանը։

Հիմա Կառավարությունն առաջարկում է այս նոր համակարգը, որը ենթադրում է ավելի հարմար պայմաններ պղնձի խտանյութ արտահանողների համար։ Կառավարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ դրանով համակարգը կդառնա ավելի պրոգրեսիվ։

«Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ռոյալթիի տեսքով հավաքագրել այնքան լրացուցիչ գումար, որը գրեթե համարժեք կլինի ներկայում պետական տուրքի տեսքով հավաքագրվող գումարի կեսին»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան