Ես կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը՝ որոշակի շտկումներով․ Կարեն Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է:

Անդրեասյանն ընդգծեց, որ ինչքան էլ տարբեր կառավարման ձևերը պայմանական լինեն, սակայն ինչ-որ պահի պետք է կատարել ընտրություն, թե որ կառավարման ձևի կողմնակից է խորհրդի այս կամ այն անդամը:

«Պարզ է, որ մենք բոլորս որպես մասնագետներ հասկանում ենք, որ կարող է լինել խորհրդարանական մոդել որոշակի տարաբնույթ ձևերով, բայց միևնույնն է՝ ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարել և սյունը դնել ու ընտրել, թե որն է հիմքը, որից հետո գնալ այդ խառը ժամանակակից մոդելներին և լուծումներին: Այդ կապակցությամբ ես պաշտոնապես իմ անունից և նախարարության անունից ասում եմ, որ կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելի շտկումների և բարեփոխումների իրականացմանը»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ այս դիրքորոշումը դեռևս կառավարության անունից չէ:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը նշեց, որ նախնական արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 4 անդամ որոշակի մասնագիտական վերապահումներով կողմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական ձևին, խորհրդի 1 անդամ նախագահական մոդելի կողմնակից է, անդամներից 3-ը բացակա են, 3-ը հրաժարվել են այս պահին դիրքորոշում արտահայտել:

«Այս ամփոփումը ոչինչ չի կանխորոշում: Ես ուղղակի ուզում եմ պարբերաբար մեզ համար ինչ-որ ամփոփումներ անենք, որ մեր հանրությունը տեսնի՝ ինչպես են փոխվում մեր մոտեցումները մասնագիտական քննարկումներից հետո»,- նշեց Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: