Ցանկանում եմ՝ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի երեխաներ․ Գաբրիելյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ընդդիմությունն իր խոսքով ինքն իրեն մաշեցրել է»,- ԱԺ արտահերթ նիստում այս կարծիքը հայտնեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով նաև, որ ընդդիմադիրները մոլորեցնում են քաղաքացիներին:

«Ի՞նչ է ասում ընդդիմությունը՝ մոլորեցնելով մեր քաղաքացիներին, որ դուրս եկեք փողոց, որպեսզի թուրքը չգա մեր երկիր:

Հիշեցի լրագրողական տարիներիցս մի հոդված, որը հրապարակվել է այն կայքում, որտեղ աշխատել եմ: Խնդրում եմ, ուշադիր եղեք՝ ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Դպրոցի բացման ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյա այդ ժամանակ ասել է. «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի երեխաներ: Ես վստահ եմ, որ այդ օրը գալու է, և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»: 2014 թվական, Սերժ Սարգսյան»,- հիշեց Գաբրիելյանը:

Եվ դիմեով Արթուր Վանեցյանին՝ նշեց. «Երբ դռնեդուռ ընկած ասում եք՝ դուրս եկեք փողոց, որպեսզի թուրքը չգա այս երկիր, խափանում եք Սերժ Սարգսյանի երազա՞նքը»:

«Կամ՝ երբ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ թալանը հետ ենք բերելու, դուք հասկանո՞ւմ եք, սիրելի՛ հայրենակիցներ, սրանով երկու բան են խոստովանում, որ թալանը եղել է, և որ թալանը հետ են բերելու: Որ թալանը եղել է, այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ հետ բերել նկատի ունեք, որ ձե՞զ եք հետ բերելու, որովհետև մենք խոստացել ենք, որ թալանը հետ ենք բերելու պետական բյուջե, իսկ դուք նախ ընդունում եք, որ թալանը կա, և նաև հայտարարում, որ այն հետ եք բերելու:

2018 թվականին քաղաքացիները փակել են ձեր թալանի ծորակի փականը, և հիմա խոր գործընթաց է գնում այդ թալանը պետական բյուջե վերադարձնելու համար»,- ասաց Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: