Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց անփոփոխ թողնել Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի կամ այլ խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք՝ երեկ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության նախապատրաստման փուլում մեղադրող դատախազները միջնորդել էին անփոփոխ թողնել Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանության կողմը միջնորդել է գրավ կամ կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց կիրառել նրա նկատմամբ։ Շուրջ 4 ժամ տևած նիստի ժամանակ պարբերաբար ելույթ էր ունենում նաև Հովսեփյանը, շեշտելով, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են։

Հիշեցնենք՝ ըստ նախաքննության՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։
Աղվան Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել նախորդ տարվա սեպտեմբերի 7-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը) հատկանիշներով: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորելու մասով. ժամեր անց դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և 2 ամսով կալանավորել Հովսեփյանին։ Չնայած պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքներին` նախկին պաշտոնյան մինչ օրս շարունակում է կալանավորված մնալ։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հովսեփյանի գործը կրկին մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին։

Ռոզա Վարդանյան