«Ասեցի՝ բացահայտում է հնչելու, փախան». ընդդիմությունը լքեց ԱԺ դահլիճը, ՔՊ-ականները ծափահարեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 11:15
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 44 ԱԹՍ-ների գրոհը հետ մղելու մասին
20.11.2024 | 11:10
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.11.2024 | 10:59
Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը
20.11.2024 | 10:45
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում «արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը»
20.11.2024 | 10:38
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել ձորակը․ վարորդը տեղում մահացել է
20.11.2024 | 10:25
Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
20.11.2024 | 10:02
WTI տեսակի նավթի գինն աճել է
20.11.2024 | 09:46
Փրկարարներն «UAZ»-ը դուրս են բերել գետից
20.11.2024 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
Բոլորը

Ազգային ժողովում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին. ներկա են նաև նախորդ օրերին նիստերը բոյկոտած ընդդիմադիր պատգամավորները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում նշեց, որ եկելեն ԱԺ՝ հրապարակելու Նիկոլ Փաշինյանի՝ հանրային հրաժարականի պահանջը, որտեղ ասվում է.

«ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն, խոստովանել է, որ կարող է կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել, 2021 թ-ի հունիսին խոստացել է 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք, իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջանակն կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է՝ հիմա գնում է այլ ճանապարհով, խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։

Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ․ պադավատապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնելը և հետիոտնին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող անձը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջը և, ինչպես միշտ, փախավ։

Ելնելով այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»:

«ԼՂ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և նա այդ մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում»,-նիստի սկզբում արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի բարձրացրած հարցերին, այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը. սա՝ առաջինը. եկեք սա արձանագրենք»,- ասաց վարչապետը: Վարչապետը հիշեցրեց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել է հետևյալը. «ՀՀ սիրելի քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ, ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը դրա համար կա պայման, պետք է համաձայնվենք, որ ԼՂ-ը լինի ԼՂ ինքնավար մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում: Եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը, որ, ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: Խոսում եք նշաձողերի մասին: Ես ուզում եմ հիշեցնել Ձեզ, պարոն Ռուստամյան, ես ուզում եմ արձանագրել, որ այն պահին, երբ որ նաև Ձեր իշխանությունը, դուք այդ ժամանակ եղել եք Կառավարության մաս, ՀՀ-ն ընդունել է Մարդրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քիչ անց շատ կարևոր բացահայտում է անելու:

Արմեն Ռուստամյանը, արձագանքելով Փաշինյանին, խնդրեց հստակ խոսել Արցախյան հարցի կարգավորման գործում իր արածների մասին՝ չանդրադառնալով Հայաստանի նախկին կառավարությունների գործունեությանը: Այդուհանդերձ, երբ Փաշինյանը սկսեց պատասխանել դիտարկմանը, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները ցուցադրական լքեցին նիստերի դահլիճը` վանկարկելով. «Նիկո՛լ, դավաճան»:

«Ախ չե՞ք ուզում լսել, բա էդ ասեք, ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը:

Իշխանական պատգամավորները ծափողջույներով ճանապարհեցին ընդդիմադիրներին՝ վանկարկելով՝ Նիկոլ՝ վարչապետ:

«Ասեցի՝ բացահայտում է հնչելու, փախան»,- նշեց վարչապետը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց և նշեց, որ դահլիճում կարգը վերականգնելուց հետո կշարունակեն աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում: