Անկարայում Ուկրաինայի դեսպանը նշել է, որ Զելենսկիի՝ Թուրքիային քննադատող խոսքերը կոնտեքստից դուրս են ներկայացվել

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերջին հայտարարությունները, որոնք Անկարային ուղղված որոշ քննադատություններ էին ներառում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերություններում երկակի ստանդարտների համար, հանվել են կոնտեքստից՝ փորձելով փչացնել թուրք-ուկրաինական հարաբերությունները, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել էր Հունաստանին և Թուրքիային, որոնք հյուրընկալում են ռուս զբոսաշրջիկներին, կոչ անելով հրաժարվել երկակի ստանդարտներից։

«Ռուսական զբոսաշրջությունը շատ ու շատ տարիներ է, ինչ մեծ գումարներ է բերում Հունաստանին։ Մենք կարծում ենք, որ նրանք արյան վրա են վաստակում։ Նույն իրավիճակն է Թուրքիայում։ Թուրքիան մի կողմից հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք զբոսաշրջային երթուղիների մշակում հատուկ ռուսական զբոսաշրջության համար։ Դա անհնար է, եթե մենք ցանկանում ենք ունենալ բարեկամական հարաբերություններ»,- ասել էր Զելենսկին։
Այս հայտարարություններից հետո Զելենսկին կառավարամետ շրջանակների քննադատությանն ու դժգոհությանն է արժանացել։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը բարեկամական կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, միջնորդում է դադարեցնել շարունակվող պատերազմը, որը սկսվել է փետրվարի 24-ին։

Անկարայում Ուկրաինայի դեսպանը հայտարարության մեջ ասել է, որ միտումնավոր ջանքեր են գործադրվում Ուկրաինայի նախագահի հայտարարությունները կոնտեքստից հանելու՝ ուկրաինա-թուրքական ռազմավարական գործընկերությունը ստվերելու համար։ Նա նշել է, որ Զելենսկին երախտապարտ է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր քաղաքական աջակցության համար և բարձր է գնահատում Թուրքիայի ջանքերը՝ դադարեցնելու ռուսական ագրեսիան և հետամուտ լինելու խաղաղության պահպանմանը։

Հավելենք, որ չնայած Արևմուտքի հորդորներին՝ Թուրքիան հրաժարվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանել, հակառակը՝ ամեն կերպ երկրում խրախուսում է ռուսական բիզնեսի մուտքն ու հյուրընկալում պատժամիջոցների տակ հայտնված ռուս օլիգարխներին։

Էմմա Չոբանյան