Համաձայնություն է տվել Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին. ՀՀ ԳԱԱ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը: Այն հանձնաժողովի կարծիքին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն: Հանձնաժողովը համաձայնություն է տվել Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից:

«Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Վլադիմիր Նարիմանյանը:

Ըստ ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագծի՝ Սևանա լճից 170 միլիոն խմ ջրառի չափաքանակը համապատասխանում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված առավելագույն չափաքանակին:

Վլադիմիր Նարիմանյանը նշեց, որ ընթացիկ տարվա ոռոգման համակարգերի ժամանակացույցում ամրագրվել է ոռոգման ջրի պահանջարկի հավելագրում անցյալ տարիների համեմատությամբ և գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաների գերազանցում:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվեցին «Արփա-Սևան» թիվ 2 թունելի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների արդյունքները: Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Թարվերդյանը նշեց, որ ուսումնասիրության ընթացքում «Արփա-Սևան» ԲԲԸ կողմից հայտնաբերված է թունելի 29 վթարված հատված:

Հանձնաժողովի նիստի օրակարգում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի բազալտների հանքավայրի երեք տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերը և «Sabroll Pty Ltd» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ն-բակտեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կենսաբանական ծագման ազոտական պարարտանյութի արտադրության ծրագիրը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը կներկայացնի կարծիք»: