Ռուս լրագրող Ալեքսանդր Նևզորովի նկատմամբ քրեական գործ է հարուցել «ռազմական կեղծիքի» հոդվածով

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ռուս լրագրող Ալեքսանդր Նևզորովը քրեական պատասխանատվության է ենթարկվել «ռազմական կեղծիքների» համար, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Պատճառը Մարիուպոլի ծննդատան հրետակոծության մասին հրապարակումն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել առնվազն յոթ քրեական գործի մասին, որոնք հարուցվել են Քրեական օրենսգրքի այս նոր հոդվածով, որն ընդունվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Այդ հոդվածով առաջին անգամ մեկ մարդ է ձերբակալվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նևզորովի գործողությունները «դիտվում են որպես հանցագործության նշաններ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով (հանրային տարածում Զինված ուժերի գործողությունների մասին սուտ տեղեկությունները ճշմարիտի տեղ ներկայացնելը)», ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ըստ քննիչների՝ մարտի 9-ին լրագրողը Instagram-ում (սոցցանցը նախօրեին արգելվել է Ռուսաստանում՝ դիտարկվելով որպես ծայրահեղական) և YouTube-ում հրապարակել է «միտումնավոր կեղծ տեղեկատվություն ռուսական բանակի կողմից Մարիուպոլի ծննդատան դիտավորյալ գնդակոծության մասին»։

«Հրապարակումներն ուղեկցվել են գնդակոծությունից տուժած խաղաղ բնակիչների ոչ հավաստի լուսանկարներով: Այդ նկարների տարածման աղբյուրն ուկրաինական լրատվամիջոցներն են: ՌԴ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է նշված տեղեկատվության կեղծ լինելու մասին»,- ասում է մամուլի հաղորդագրությունում։

Դրա համաձայն՝ հետաքննությունը պարզում է Նևզորովի գտնվելու վայրը՝ «նրա հետ քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու նպատակով»։ Թե որտեղ է այժմ Նևզորովը, պարզ չէ։ Հայտնի է միայն, որ մարտի 18-ին նա Իսրայելում էր։ Իր Telegram-ի ալիքում լրագրողը վերահրապարակել է քրեական գործի հարուցման մասին լուրը։

Տաթև Ֆռանգյան