Դուք պարտավոր եք համեստ լինել. Հռոմի պապը՝ համաշխարհային առաջնորդներին

Լուրեր

15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Բոլորը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեսաձայնային ուղերձով դիմել է համաշխարհային առաջնորդներին՝ կոչ անելով նրանց ավելի համեստ լինել ու սրտացավություն դրսևորել:

«Դուք ազդեցիկ եք ու հզոր, ուստի՝ պետք է ձեր դիրքն օգտագործեք մարդկանց կյանքը հեշտացնելու համար, ինչպես նաև պարտավոր եք համեստ լինել: Եթե այդպես չվարվեք, ձեր իշխանությունը կոչնչացնի ոչ միայն ձեզ, այլև մյուսներին:

Մարդկության ապագան ոչ միայն քաղաքական գործիչների, առաջնորդների ու մեծ ընկերությունների ղեկավարների ձեռքում է, այլև այն մարդկանց, որոնք կողքինին ընկալում են որպես առանձին անհատ ու միևնույն ժամանակ իրենց չեն զատում հասարակությունից: Մենք բոլորս էլ մեկս մյուսի կարիքն ունենք»,- ասել է նա։

Ինչպես նշում է The Guardian-ը, պոնտիֆիկոսի ելույթը, որը հեռարձակվել է Վանկուվերում TED (Տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) ամենամյա համաժողովի ժամանակ, տևել է 18 րոպե: Դրա ժամանակ Պապը խոսել է ժամանակակից աշխարհի առաջ ծառացած խնդիրների՝ այդ թվում նաև փախստականների մասին: Հռոմի պապը հիշեցրել է, որ ինքը ևս ծնվել է ներգաղթյալների ընտանիքում:

Անդրադառնալով ներգաղթյալների թեմային՝ Պապն ասել է.«Ես ինքս Արգենտինայում ապաստանած իտալացի ներգաղթյալների ընտանիքից եմ սերում, ու հաճախ եմ մտորում այն մասին, որ կարող էի հայտնվել ներկայիս ներգաղթյալների ծանր կացության մեջ»:

Հռոմի պապի կարծիքով՝ ժամանակակից հասարակությունը պետք է գթասիրտ լինի ներգաղթյալների ու փախստականների հանդեպ: