Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՝ խորհրդարանը չի լուծարվի. Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները իրենց մանդատները վայր դնեն, ոչինչ տեղի չի ունենա. խորհրդարանը չի լուծարվի: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս կարծիքը հայտնեվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Չի կարող որևիցե պատգամավորի կամ փոքրամասնության վարքագծի պատճառով խորհրդարանի բնականոն գործունեությունը խաթարվել։ Դա լավագույն լուծումը չէ, դա լուծում է, որը որոշակի առումով համահունչ չէ ժողովրդավարական զարգացումներին, բայց դրան ոչինչ չպետք է հետևի։ Պատկերացրեց, օրինակ՝ փոքրաթիվ խմբակցությունը դուրս է գալիս ԱԺ-ից, և սա հանգեցնում է խորհրդարանի լուծարմանը կամ արձակմանը։ Սա նշանակում է, որ անընդհատ կարող ենք ունենալ պերմանենտ ճգնաժամեր, որոնք որևիցե կերպով չեն համապատասխանում խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկություններին»,-նշեց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովի դահլիճը ընդդիմության հետ երկխոսության դահլիճն է։

«Խորհրդարանական քննարկումների համար նախատեսված դահլիճները ստեղծվել են երկխոսություն ծավալելու համար։ Սա է այն տեղը, որտեղ կարելի է ծավալել երկխոսություն»,- նշեց իշխանական պատգամավորը։

Նա նաև հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության վերաբերյալ ընդդիմության օրակարգը մտացածին է. «Ես չեմ մտածում, թե նման հարց ընդհանրապես պետք է քննարկվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: