70 ցուցարար բերման է ենթարկվել, նրանց թվում է Լևոն Քոչարյանը

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Վաղ առավոտից Երևանում շարունակվում են ընդդիմության կողմից իրականացվող անհնազանդության ակցիաները, որոնց ընթացքում ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 70 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ քաղաքացիներն այս պահին ոստիկանական տարբեր բաժանմունքներում են։

Բերման ենթարկվածների թվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրեց, որ տարվում է Ոստիկանության Մասիվի բաժին։

Հիշեցնենք՝ նախօրեին հրավիրված հանրահավաքի ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այլևս տուն չեն գնալու և գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում։ Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին վաղ առավոտից գործադուլ և դասադուլ իրականացնել, իսկ անհնազանդության ակցիաները շարունակել քաղաքի բոլոր փողոցներում՝ փակելով հատկապես Կենտրոնի տարածքը։ Երեկ մոտ 250 անձ բերման է ենթարկվել մայրաքաղաքի փողոցներից, ոստիկանությունը պարբերաբար հայտարարություն էր տարածում, որ պարալիզացված գրեթե բոլոր փողոցները բաց են և երթևեկելի։

 

Ռոզա Վարդանյան