Վախեցնում է ընդդիմությունը, թե Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրելու, դուրս եկեք փողոց՝ կանխենք․ չկա նման բան․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ

-Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերը, տեսնում ենք, արդեն շաբաթներ շարունակ Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Տիկի՛ն Բադալյան, ՔՊ-ում մտածո՞ւմ են՝ սցենարներն ինչպես կզարգանան, գուցե իշխանափոխությա՞մբ:

-Եթե անկեղծ լինեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ընդհանրապես որևիցե բան չի քննարկվում, որովհետև ինչպես թելադրում է մեր առօրյան, այդպես էլ շարժվում ենք առաջ, օրակարգային բազմաթիվ հարցեր կան՝ երկրի ներքին հարցերի, արտաքին հարցերի հետ կապված, և մենք լծված ենք մեր աշխատանքին, ինչի համար մեզ մանդատ են տվել և ուղարկել են Ազգային ժողով: Ասել, թե մենք քննարկում ենք սցենարներ՝ իշխանափոխության ելքով, այդպես չէ:

-Բայց միավորվել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, այսինքն՝ նախկին նախագահների ուժերը, որոնք 28 տոկոս ձայն էին հավաքել ամիսներ առաջ, սա փոքր թիվ չէ: Ինչո՞ւ իշխանափոխության վտանգի զգացողություն իշխանությունը չունի:

-Այդ դեպքում փորձեմ համեմատականներ անցկացնել. 2018-ին, երբ հեղափոխությունը սկսվեց, «Ելք» դաշինքը հավաքել էր 7 տոկոս ձայն, այսինքն՝ էական ազդեցություն չուներ ԱԺ աշխատանքների վրա արտաքին և ներքին քաղաքականության հարցում, այն հզորությունը չուներ, ինչ 28 տոկոսն ունի: Եվ այդ ժամանակ ժողովուրդը կանգնեց այդ քիչ ձայներ հավաքած դաշինքի թիկունքում: Այս կուսակցությունները կամ դաշինքները, որ հավաքել են մեծ թվով ձայներ և ԱԺ-ում ունեն պարտականություններ, նաև մեծ հնարավորություններ ունեն՝ մասնակցելու ամեն ինչին, միջազգային գործուղումների ժամանակ ունեն քվոտա, և ցանկալի է նրանց մասնակցությունը, որպեսզի իշխանությունը միաձայն մի տեսակետ առաջ չտանի:

-Բայց նրանք վտանգը տեսնում են իշխանությունների քայլերում, օրինակ՝ Արցախի հարցում: Իշխան Սաղաթելյանն ասում է՝ եթե քաղաքացին ուզում է ունենալ անվտանգություն և պետականություն, պետք է դուրս գա, որովհետև իշխանություններն իր անվտանգությունը չեն կարողանում ապահովել:

-Եկեք ամեն ինչ հասկանանք խորքից: Ո՞վ է հայտարարել, որ ՀՀ-ն այս պահին իշխանության որոշմամբ պետականություն կորցնելու առաջ է կանգնած կամ իշխանությունը քննարկում է ՀՀ պետականությունը պահպանել-չպահպանելու հարցը: Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, և ուզում եմ շեշտել, որ նա իր այդ երկու օրերի ելույթների ընթացքում կարծիք չի արտահայտել, այլ ներկայացրել է ստեղծված իրավիճակը:

-Ընդդիմությունն ակնկալում է, որ դա տեղի կունենա:

-Ի՞նչ է նշանակում՝ ակնալում է. կարող են արտախորհրդարանական ուժերն ակնկալել, խորհրդարանական ուժերը ենթադրելու իրավունք չունեն, որովհետև իրենք պարտավոր են մասնակցել քննարկումներին և տեղեկություններ ունենալ, ոչ թե ենթադրությունների հիման վրա մարդկանց հանել փողոց:

Բոլոր արտաքին քաղաքական հարցերը, Արցախին վերաբերող բոլոր հարցերը քննարկվում են արցախյան իշխանությունների հետ, հետո նոր ներկայացվում են միջազգային հարթակներ: Այսինքն՝ լինում է կոնսենսուս, որի արդյունքում ՀՀ վարչապետը համատեղ կայացված որոշումների հիման վրա է տանում իր բանակցությունները: Կարո՞ղ եմ իմանալ՝ մեր ընդդիմությունն ի՞նչը և ումի՞ց է փրկում. սա կեղծ օրակարգ է: Փաշինյանը ներկայացրել է, թե միջազգային հանրությունն ինչ պահանջներ է դրել, ընդ որում՝ այդ պահանջները ներկայացվել են նաև նախկին նախագահներին: Փաշինյանը դեռևս չի ասել, թե ինքն ինչ է որոշել անել, ընդդիմադիրներն ի՞նչ են ասում ժողովրդին, այսինքն՝ ոչ թրքացմա՞նը. սա էլ է կեղծ օրակարգ… Թուրքիայի հետ հարաբերություններն ամենաբուռն ընթացքն ունեցել են Սերժ Սարգսյանի օրոք, ի՞նչ է փոխվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան