Միրզոյանն ու Բլինքենը միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրելու

Լուրեր

08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
Բոլորը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին հուշագիր են ստորագրելու։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Պետքարտուղարությունում հանդիպելու են պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Պետքարտուղար Բլինքենը և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Պետքարտուղարությունում ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ մայիսի 2-6-ը նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։

Էմմա Չոբանյան