Իշխան Սաղաթելյանը` Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ընդդիմությունը շարունակում է  բողոքի ակցիաները։

«Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու: Նոր կառավարության կազմ է ձևավորվելու, որը հրաժարվելու է այն քաղաքական գծից, որն իրականացվում է այսօր»,- այս մասին Factor.am-ի հետ ճեպազրույցում հույս հայտնեց ՀՀ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Մեկնաբանելով բողոքի ակցիաներից մեկի ժամանակ արված այն հայտարարությունը, թե իրականացնելու են գործող իշխանությունների տված ու չիրականացված խոստումը և վերադարձնելու են ժողովրդից թալանվածը, Սաղաթելյանը նշեց. «Եվ վերջին չորս տարիներին և դրանից առաջ երկրից թալանածը հետ ենք բերելու: Մենք առաջնորդվելու ենք օրենքով, այլ ոչ թե մարդկանց հետապնդելու ենք իրենց քաղաքական հայացքների համար: Իրենք ժողովրդին խոստացել են՝ թալանը հետ ենք բերելու, տանք ձեզ, բայց թալանը հետ չեն բերել, այդ մարդկանց հետ պայմանավորվածությունների են գնացել, և իրենց շուրջ ստեղծվել են նոր կլաններ: Սա մեզ համար անընդունելի է և պետք է բացառվի»:

Հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, Սաղաթելյանը պատասխանեց. «Բոլոր տարիներին մեր պետությունից գողացվածը, եթե կան դրա պացույցները և օրենքով ահմանված հնարավորությունները, այո, պետք է վերադարձվի: Բայց ինչ-որ պահի պետք է գիծ քաշենք, Փաշինյանի գնալով՝ մենք միասնականություն ենք ունենալու»:

Դիտարկմանը, որ փաստորեն ընդունում է, որ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի կոալիցիոն  իշխանության ժամանակ թալան է եղել, Սաղաթելյանն արձագանքեց.  «Երկիր ենք կորցնում, դուք թալանի՞ց եք խոսում… Նիկոլից այն կողմ թալանչի չկա ու չի լինի»:

Մանրամասները՝տեսանյութում։