Եվս մեկ զինվորի կորուստ՝ խաղաղ պայմաններում․ ինչ է փոխվել Պապիկյանի հանձնարարականից մեկուկես ամիս անց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզի մարտական դիրքերից մեկում երեկ ժամկետային զինծառայող է մահացել: Նախնական տեղեկություններով՝ 20-ամյա շարքային Սամվել Սեդրակի Սանեյանը հրազենային վիրավորում է ստացել ծառայակցի կողմից արձակված կրակոցից, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Սամվելը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից էր, զորակոչվել էր 2021 թվականի հունիսին, ծառայում էր Մեղրիում։ Սամվել Սանեյանի համագյուղացի Տիգրան Վարդանյանը Factor TV-ին պատմեց, որ իրենց տեղեկություններով՝ ծառայակիցների հետ մինչ այս կոնֆլիկտ չի ունեցել։

«Մոտավորապես 20 օր առաջ էր տուն եկել, էսօր էլ մարտական հերթապահության հերթափոխը պիտի հանձներ ու դիրքից իջներ զորամաս, էդ փորձանքն եկավ խեղճ երեխու գլխին»,- ասաց Սամվել Սանեյանի համագյուղացին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զենքի, ռազմամթերքի  հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Ծառայակիցը ձերբակալվել է։ Իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ Սամվել Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերը վկայում են պաշտպանական գերատեսչության ու բանակի հրամանատարական կազմի անտարբերության և անպատժելիության մասին, որոնք էլ նման դեպքերի կրկնության պատճառ են դառնում։ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը ոչինչ չի անում մահվան դեպքերը կանխելու համար՝ ասում է Ալեքսանյանը․ «Թքած ունեն՝ զինվորը կապրի՞, թե՞ կմահանա»։

Մեկ ամիս առաջ էր, երբ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան 2 դեպքի մասին՝ մի քանի ժամվա տարբերությամբ։ Նրանք մահացել էին տարբեր զորամասերում։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը կրծքավանդակի շրջանում մահացու վնասվածք էր ստացել հրաձգային գումարտակի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից, իսկ մյուս ժամկետային զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանը հրազենային վնասվածք էր ստացել ինքնաձիգից կզակի շրջանում արձակված կրակոցից։ Երկու դեպքում էլ կան հարուցված քրեական գործեր՝ զինծառայողներին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին՝ Էդուարդ Ռուստամյանի մահվան դեպքով երկու մեղադրյալ կա, իսկ Ալբերտ Սիրոյանի դեպքով կասկածյալներ չկան, դեռ քննություն է ընթանում։ Մահվան երկու դեպքով էլ քննչական գործողություններն ընթացքի մեջ են։

Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել էր Սյունիքի մարզի զորամասեր։ Առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել էր մարտական հերթապահության պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ: Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ նա զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին հստակ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ: Առաջնագիծ նախորդ այցի ժամանակ Պապիկյանը, անդրադառնալով խաղաղ պայմաններում զինվորների մահվան երկու դեպքերին, նշել էր, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Պապիկյանը զորամիավորման հրամանատարին ցուցումներ և հանձնարարականներ էր տվել՝ նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար։

Շուրջ մեկուկես ամիս է անցել Պապիկյանի հանձնարարականներից, սակայն գերատեսչությունից որևէ հաղորդագրություն այս մասին չի եղել։

Պապիկյանը ոչ միայն պիտի հանձնարարականներ տար, այլև հետևեր, թե ինչ ընթացք են ունենում, արդյո՞ք պարզվում են, թե ինչու են նման դեպքեր կրկնվում։ Եթե մեղավորները պատժվեն, բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը չեն կրկնվի՝ ասում է Ժաննա Ալեքսանյանը։

Զինծառայողների ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Չնայած 2021 թվականին արձանագրված մահացության դեպքերի թիվը, 2020 թվականի համեմատ, նվազել է, սակայն դեպքերի գերակշիռ մասը՝ 75%-ը, կրկին տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան