Չեմ ուզում ոչ մեկի հետ շփվել. հետպատերազմական սթրեսն իր մասին կհիշեցնի դեռ երկար տարիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմներն ավարտվում են, բայց այդքան սպասված խաղաղությունն ու հոգեկան հանգստությունն այդպես էլ չեն գալիս։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները դեռ երկար իրենց հիշեցնել ու զգացնել կտան։

Տիկին Ասյան արցախյան պատերազմում որդուն կորցրեց՝ կորցնելով նաև կյանքի հանդեպ սերը։ Նա հոգեբանների հետ աշխատանքի արդյունքում արդեն կարողացել է որոշ չափով հաղթահարել խնդիրները, բայց հաճախ անգամ հոգեբանի հետ աշխատանքը լուծում չէ։

Պատերազմում որդուն կորցրած Նաիրա Մարգարյանն առ այսօր իրողության հետ չի համակերպվում։

Հետպատերազմական սթրեսը միայն պատերազմի մասնակիցներին ու նրանց հարազատներին չէ, որ առնչվում է։ Մասնագետներին դիմելիության դեպքերը պատերազմից հետո ավելացել են՝ փաստում է հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը, որը պատերազմի առաջին օրերից աշխատել է զինվորների ու նրանց հարազատների հետ։

Պատերազմի ընթացքում առաջին հոգեբանական օգնություն էր ցուցաբերում, դրանից հետո հոգեվերականգնողական աշխատանքներ են տարվել։

Հետսթրեսային խանգարումները հատկություն ունեն ուշ դրսևորվելու, շաբաթներ և ամիսներ հետո մնացորդային ապրումները կարող են գլուխ բարձրացնել։ Մասնագետները դեռ սպասում են հետպատերազմական սթրեսի նոր ալիքների։

Քաղաքացիների շրջանում հոգեբանական խնդիրների աճի մասին են վկայում նաև սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվող գրառումները՝ տագնապների, խուճապային գրոհների և ամենատարբեր ձևերով դրսևորվող հոգեբանական խանգարումների մասին։

Սթրեսային իրավիճակում անձը մի քանի փուլ է անցնում և դրա դեմ պայքարի արդյունքում ուժերը սպառվում են։ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հոգեբանական ծառայության ղեկավարն ասում է՝ պատերազմից հետո Հայաստանի հասարակությունը վերականգնվելու փուլում է, բայց դեռ չի վերականգնվել։

Զինվորի տանը և մի շարք այլ հաստատություններում անվճար հոգեբանական ծառայություններ են մատուցվում ինչպես պատերազմի մասնակիցներին, այնպես էլ նրանց ու զոհվածների հարազատներին։ Պատերազմից հետո նաև հոգեբանական աջակցության պետական ծրագիր իրականացվեց։ Ծրագիրը հիմա ավարտվել է, և պատերազմի մասնակցի հարազատ չլինելու դեպքում՝ հոգեբանի ծառայության մեկ սեանսն արժե 10-ից մինչև 50․000 դրամ, որը ոչ բոլորին է հասանելի, հետևաբար՝ շատերն ընդամենը փորձում են համակերպվել ու ապրել այդ սթրեսի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան