Ավարտվել է մարդուն թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից կնոջը թրաֆիքինգի ենթարկելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ծեծի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 31-ամյա տղամարդը Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհուն սեռական շահագործման մեջ դնելու, պահելու և ենթարկելու նախնական դիտավորությամբ, 2020 թվականին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ մտնելով նրա հետ, վերջինիս ներգրավվել է պոռնկության մեջ: Որոշ ժամանակ անց կինը հրաժարվել է զբաղվել պոռնկությամբ, սակայն տղամարդը բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ, հարկադրել է նրան և ստացված ամբողջ հասույթը անձամբ տնօրինել:

Բացի այդ, 31-ամյա տղամարդը, չհանդիսանալով 20-ամյա կնոջ` 2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը, համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնում ներկայացրել է ակնհայտ սուտ տեղեկություն՝ երեխայի հայրը հանդիսանալու վերաբերյալ և ստացել հայրության ճանաչման պետական վկայական:

Քննությամբ պարզվել է նաև, որ տղամարդը 2021թ. ապրիլի 13-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 20-ամյա կնոջ մոր հետ, որի ընթացքում ծեծել վերջինիս՝ պատճառել մարմնական վնասվածք:

Միաժամանակ պարզվել է, որ 2021թ. հունիսին հիշյալ տղամարդը Երևան քաղաքում մի շարք անձանց նպաստել է զբաղվել պոռնկությամբ, ինչի դիմաց նրանցից ամենօրյա ռեժիմով պահանջել և ստացել է գումարներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով, 1691-րդ, 118-րդ հոդվածներով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: