Կամավոր ատեստավորում անցած ուսուցչի աշխատավարձը կդառնա մինչև 400 հազար դրամ. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարությունը հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը: Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Ինչպես գիտեք, 2021 թվականին առաջին անգամ իրագործվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը 7 առարկաների գծով` 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար, ինչի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-ից 50 տոկոս՝ կախված ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքից: 70-ից մինչև 100 տոկոս արդյունքի դեպքում 30,40, 50 տոկոս աշխատավարձի բարձրացում է նախատեսվում: Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի փոփոխություն տեղի ունենա, որովհետև նույնիսկ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե օրինակ` միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացման դեպքում ևս չէր ապահովվում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը: Եվ առաջացավ դրույքաչափի փոփոխության մասին գաղափարը: Համապատասխան փոփոխություն արվեց օրենքում»,- նշեց Դումանյանը:

Նախարարի խոսքով` նախագծով առաջարկվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ:

«Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 50 տոկոս հավելավճար և տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ: Օրինակ, մեկ դրույքով աշխատող ուսուցիչը ատեստավորումից հետո կստանա 300 հազար դրամ: Եվ, իհարկե, ունենք տարակարգերի միջոցով աշխատավարձի ավելացման հնարավորություն` այնտեղ ևս մինչև 50 տոկոս կարող է բարձրանալ, եթե դրույքաչափը վերցնում ենք 200 հազար դրամ` կարող է դառնալ 400 հազար դրամ աշխատավարձ»,- ընդգծեց Դումանյանը:

Նախարարի խոսքով`  Կառավարության գերագույն նպատակն է ունենալ որակյալ ուսուցչական կազմ, սակայն միայն այս ձևով չէ, որ խրախուսվելու է որակը:

«Չզեկուցվող հարցերում ունենք ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր: Նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները հնարավորություն ունեին վերապատրաստվել լիազոր մարմնի կողմից երաշխավորված տարբեր կազմակերպություններում, ովքեր առաջարկում են վերապատրաստման ծրագրեր: Թե որտեղ անցնեն վերապատրաստումը, դա ընտրում էր ուսուցիչը: Եվ այդ մեկ տարվա գործունեության ընթացքում նկատել ենք որոշ բարելավման կարիք այդ համակարգում: Եվ չզեկուցվող հարցով անում ենք որոշակի փոփոխություններ` կատարելագործելու համար ուսուցիչների վերապատրաստումը»,- եզրափակեց Դումանյանը:

Մանրամասները տեսանյութում: