Պակիստանում պայթյունի հետևանքով կա 13 զոհ.
Քաղաքականություն
23.06.2017 | 17:55Պակիստանում ոստիկանական բաժանմունքի մոտ հունիսի 23-ին իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, որոնցից հինգը՝ իրավապահներ: Ավելի քան երկու տասնյակ վիրավորներ կան, մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Այս մասին տեղեկացնում է The Economic Times պարբերականը:
Հարձակումը կատարվել է Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգի կենտրոն Քուեթա քաղաքում ականապատված ավտոմեքենայի միջոցով:
Հիշեցնենք, որ Բելուջիստանը սահմանակից է Աֆղանստանին և Իրանին: Վերջին տասնամյակում այս նահանգում հազարավոր մարդիկ են զոհվել ծայրահեղական իսլամիստ զինյալների ու ահաբեկիչների հարձակումների հետևանքով: