Արևմուտք-Ռուսաստան հակասությունները կարող են աշխատել և՛ մեր դեմ, և՛ մեր օգտին․ Տարոն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

«Դեռևս երկար ժամանակ չենք տեսնի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ նախկինի պես աշխատանք, որովհետև իրավիճակը փոխվել է հատկապես փետրվարի 24-ից հետո»,- «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այս կարծիքը հայտնեց ապրիլի 19-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության վերաբերյալ քննարկման ժամանակ:

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Արևմուտք – Ռուսաստան հակասությունները կարող են աշխատել և՛ Հայաստանի դեմ, և՛ հօգուտ Հայաստանի՝ կախված նրանից, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը:

«Ադրբեջանը ցանկություն ունի պարտադրելու իրեն ձեռնտու լուծում, քանի դեռ Հայաստանը, Արցախը թույլ են պատերազմում պարտություն կրելու պատճառով, և քանի դեռ ԵԱՀԿ համանախագահ երկրները զբաղված են այլ հարցերով և իրար հետ դժվար են լեզու գտնում:

Չկա մի այնպիսի տարբերակ, որ կարող է ստորագրվել մի փաստաթուղթ և դրանով ԼՂ հակամարտությունը միանգամից լուծում ստանա: Դա չի կարող լինել, քանի դեռ կոնֆլիկտի բոլոր կողմերը չունեն կանխատրամադրվածություն: Ադրբեջանը հակառակը՝ տրամադրված է անընդհատ ագրեսիայի դիմելու: Հետպատերազմյան այս «տաք» իրավիճակում թեկուզ 10 տոկոսով ՀՀ-ին և Արցախին ձեռնտու փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը ցածր է»,- նշեց Հովհաննիսյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը և Արևմուտքը փորձելու են հանդես գալ տարբեր առաջարկներով, ինչը հայկական կողմին կարող է մանևրելու հնարավորություն տալ և ժամանակ՝ խնդիրներոը լուծելու համար. «Եթե ճիշտ վարվենք, ժամանակը կարող է աշխատել մեր օգտին և հնարավորություն տալ՝ բանակցել ավելի ամուր դիրքերից»:

Մանրամասները՝ տեսանյութում: