Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենին

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Կողմերը քննարկել են կրթության ոլորտին առնչվող երկկողմ համագործակցության ծրագրեր:

Ողջունելով դեսպանին` նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ֆինական կրթության մոդելի արդյունքները տպավորիչ են, փորձը` հետաքրքրության արժանի:

Ընդգծելով, որ ինքը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, դեսպանը փաստել է, որ ֆինական կողմը ոչ ֆորմալ կրթության ձևաչափով Հայաստանում մի շարք զարգացման ծրագրերի նախաձեռնություններ ունի` Ֆինլանդիայի ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Հայկական կողմն առաջարկել է փոխհամագործակցության ծրագրեր միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում, մասնավորապես՝ ուսանողների և հետազոտողների փոխանակման, մանկավարժական կրթության բնագավառում համատեղ հետազոտական ծրագրեր:

Նախարարը նշել է, որ կրթության համակարգը Կառավարության ուշադրության կենտրոնում է, ոլորտին առաջնային տեղ է տրված Կառավարության ծրագրում:

«Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցում: Այդ ծրագրի իրագործումն արդեն մեկնարկել է»,- նշել է Վահրամ Դումանյանը և տեղեկացրել, որ բոլոր դպրոցներն ապահովվելու են նոր գույքով և առարկայական լաբորատորիաներով` ԲՏՃՄ (STEM) առարկաների ուսուցման որակի բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ֆինական կրթության փորձի գործնական օրինակներ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում այժմ ընթացող հանրակրթական բարեփոխումների համատեքստում ֆինական փորձը կարող է դիտարկվել Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման և ներդրման շրջանակում: Նա նաև առաջարկել է իրականացնել փոխհամագործակցության ծրագրեր գիտության, սպորտի և երիտասարդության բնագավառներում: