107 տարի անց ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել Ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը. Բայդեն

Լուրեր

05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, ովքեր բռնագաղթվել, կոտորվել կամ մահվան երթ են իրականացրել բնաջնջման արշավի ժամանակ և սգում ենք մեծ թվով մարդկանց ողբերգական կորուստը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Սպիտակ տան ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ:

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին։ Այսպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, ովքեր բռնագաղթվել, կոտորվել կամ մահվան երթ են իրականացրել բնաջնջման արշավի ժամանակ և սգում ենք մեծ թվով մարդկանց ողբերգական կորուստը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը պահպանելու մեր զգոնությունը ատելության քայքայիչ ազդեցության նկատմամբ՝ իր բոլոր ձևերով: Մենք կրկին պարտավորվում ենք բարձրաձայնել և և վերջ դնել վայրագություններին, որոնք երկարատև հետք են թողնում աշխարհում: Եվ  սգալով Մեծ եղեռնի ժամանակ կորցրածը, եկեք կրկնապատկենք մեր ջանքերը ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին: Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդությունն ու անհանդուրժողականությունը չեն նշանավորում մեր առօրյան, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են արժանապատվորեն և ապահով ապրելու:

Սա նաև պահ է՝ անդրադառնալու հայ ժողովրդի ուժին և տոկունությանը։ Ցեղասպանությանը դիմանալուց հետո հայ ժողովուրդը վճռական էր՝ վերականգնելու իր համայնքը և իր մշակույթը, հաճախ՝ նոր տներում և նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կառուցվածքի կենսական մասն են։ Նրանք մեր ազգին դարձնում են ավելի ուժեղ և դինամիկ, թեև շարունակում են իրենց հետ տանել իրենց նախնիների կրած ողբերգական ժառանգությունը: Մենք ընդունու ենք նրանց ցավը և հարգում նրանց պատմությունը:

Այսօր՝ 107 տարի անց, ամերիկյան ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, ովքեր զոհվել են ցեղասպանության ժամանակ»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։