«Եթե Ծառուկյանն առաջադրվեց վարչապետի պաշտոնում, ժողովուրդը նրան կքշի Հայաստանից». Մանվել Սարգսյան

Լուրեր

14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարություն է անելու: «Ծառուկյան» խմբակցությունում շրջանառվող տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջադրվել որպես վարչապետի «այլընտրանքային» թեկնածու: Այս և ներքաղաքական այլ հարցերի շուրջ ներկայացնում ենք մեր զրույցը ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից վերադառնալով՝ այսօր հայտարարություն է անելու: Ի՞նչ կարելի է սպասել, եթե համաժողովրդական շարժմանը միացած Գագիկ Ծառուկյանն առանձին առաջադրվի որպես վարչապետի թեկնածու:

– Կարելի է սպասել այն, որ ժողովուրդն իրեն կքշի էս երկրից: Նա կարող է սպասել, որ Էլ էստեղ չլինի երբեք: Մարդը չի հասկանում՝ ինչ է կատարվում էս երկում: Եթե Գագիկ Ծառուկյանը գնացել է Մոսկվա, պետք է թույլ չտալ վերադառնալ Հայաստան: Եթե մարդը էդքան անխելք է, բացահայտ գնում, ուրիշ պետության օգնությանն է դիմում էս վիճակում, միակ ճիշտ ձևն այն է լինելու, որ ժողովուրդն ուղղակի էդ մարդուն քշի էս երկրից: Եթե մարդը չի հասկանում՝ էս երկրում ինչ է կատարվում, նման մարդիկ վտանգավոր են: Իրենց թվում է, թե եթե հայտարարել է՝ ժողովրդի հետ եմ, վերջ, հերիք է էլի, կարող են մասնաբաժին պոկել իրենց համար:

-ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ասում են, որ Ծառուկյանը կարող է որպես այլընտրանքային թեկնածու առաջադրվել:

-Իհարկե, չի կարող, ինքը ո՞վ է ընդհանրապես: Հիմա բոլորը կալկուլյացիայով են զբաղվում, թե էսքան ձայն ունեմ, իրենց թվում է, թե դրանով հարցեր է լուծվում: Իրենք էսօրվա իրավիճակին էդ աչքով են նայում: Չեն հասկանում, որ Սերժ Սարգսյանն էլ էր նման կերպ մտածում ու հաշվում:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀԿ-ի օլիգարխիան սատարի Ծառուկյանին:

– Շատ լավ կլինի, որ նման ապուշ քայլ անեն: Բոլորին միասին ժողովուրդը կուղարկի: Եթե իրենք կարծում են, որ Ծառուկյանով խնդիր են լուծելու, շատ շուտ կհամոզվեն, որ դա հարցի լուծում չի, ու կհանձնվեն շատ հանգիստ: Ինչքան շուտ հանձնվեն, էդքան իրենց ապագան հեշտ կլինի լուծել, որովհետև հեշտ չէ կապիտալի խնդիրը լուծել:

-Իսկ եթե, այնումենայնիվ, ՀՀԿ-ն սատարի՞ իրեն, և Ծառուկյանը դառնա միասնական թեկնածու՝ Փաշինյանի դեմ:

-Եթե Հանրապետականը կսատարի Ծառուկայնին, ժողովուրդը բոլորին կքշի, ի՞նչ կապ ունի: Եթե ժողովուրդը Սերժ Սարգսյանին քշեց, իրենք ովքե՞ր են, տիկնիկներ են, որ որոշել են խաղեր խաղալ: Իրենց թվում է, իրենք իրենցից բան են ներկայացնում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում էս երկրում: Ամեն մեկը մի սխալ քայլ անելով, հետևից բոլորը թռնելու են ու ճիշտը դա կլինի:

-Ուզում եք ասել, որևէ պարագայում Ծառուկյանը չի՞ կարող լինել վարչապետ:

-Չէ, Ծառուկյանին մի օրում կսարքեն էն, ինչ որ ինքը կա: 2015-ին մի օրում բոլորը տեսան, որ էդ մարդը ոչ մի բան է էս երկրում: Հիմա էլ թող դնի, որ բոլորը տեսնեն, էս մարդը գոյություն չունի, փուչիկ ա: Իր միակ արժանապատիվ ճանապարհը շարժմանը քվեարկությամբ աջակցելն է, որի պարագայում հետո դիվիդենտներ կունենա ու նորմալ կապրի իր երկրում՝ ժողովրդին վերադարձնելով թալանածը:

-Իսկ Ձեր կարծիքով, մայիսի 1-ին ի՞նչ է սպասվում:

-Իշխանության ծրագրերը մայիսի 1-ի առթիվ ֆիկցիաներ են: Կարեն Կարապետյանին թվում է, թե եթե իրեն էնտեղ ձայն տան, ինքը վարչապետ է դառնալու:

-Պարոն Սարգսյան, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին Ռուսաստանի արձագանքն ինչպե՞ս եք գնահատում:

-Ռուսաստանն էլ չգիտի՝ ինչ անի, ՀՀ իշխանությունն է վազում իրենց մոտ, թե վերջ, հեսա ձեր բազան հանելու են: Նրանք էլ գալիս են, հիմար-հիմար խոսում: Ռուսաստանը ի՞նչ կարող է էստեղ անել, ոչ մի բան: Եթե անող լիներ, վաղուց կաներ:

-Իսկ եթե մայիսի 1-ին իշխանական որևէ սցենարի իրագործման արդյունքը լինի ոչ հօգուտ Փաշինյանի, և Ռուսաստանը ճանաչի ԱԺ-ում ընտրված վարչապետին, որը չլինի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ կարող ենք սպասել:

-Ռուսաստանը մինչև էդ ընտրված Սերժ Սարգսյանին էլ էր ճանաչել ու շնորհավորել, ի՞նչ եղավ, փրկվե՞լ է: Ժողովրդին են ճանաչում: Փոխանակ գան շարժման հետ բանակցությունների, վազել են մոսկվաներ փոքր էրեխեքի պես:

Մարինե Խառատյան