Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացմանը

Լուրեր

11.12.2025 | 11:30
Վարչապետի որոշմամբ մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել
11.12.2025 | 11:19
Վահան Բիչախչյան․ Հուսով եմ՝ «Նոայի» դեմ խաղով վերջ կդնենք մեր անհաջող փուլին
11.12.2025 | 11:14
Վարչապետի որոշմամբ՝ ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել
11.12.2025 | 11:02
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
11.12.2025 | 10:54
ՉԼ․ «Ռեալը» պարտվել է «Մանչեսթեր Սիթիին», առաջատարը դարձյալ հաղթել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 10:53
Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով․ Baza
11.12.2025 | 10:52
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է զուգահեռաբար փակել ԼՂ հայերի վերադարձի ու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 10:38
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.22%-ով և կազմել 4226.10 դոլար
11.12.2025 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 11-ի դրությամբ
11.12.2025 | 10:08
ԵՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 09:54
Վարչապետը Համբուրգում պատասխանում է լրագրողների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 09:39
Հրդեհ Պարույր Սևակի փողոցում տեղակայված բանկերից մեկում․ կա տուժած
11.12.2025 | 09:32
Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում
10.12.2025 | 23:29
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 907 ուղղումն ամբողջությամբ չեղյալ համարելու մասին օրինագիծ
10.12.2025 | 23:13
Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, հանդիպել գործարարների հետ
Բոլորը

Ապրիլի 22-ին Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ներկա են եղել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը եւ Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այդ հոբելյանի շրջանակում է անցկացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը, որն այս անգամ տեղի է ունենում Ստեփանավանում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ արձանի բացումը վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերի, հարուստ ավանդույթների եւ բարեկամական սերտ հարաբերությունների մասին: Նա համոզմունք է հայտնել, որ Պուշկինի ստեղծագործությունը համաշխարհային ժառանգություն է, նրա պատվին հուշարձաններ տեղադրված են աշխարհի շատ քաղաքներում: Հայաստանում հուշարձաններ են կանգնեցված Երեւանում, Գյումրիում, Ստեփանավանում: 1937թ. գործում է Պուշկինի անվան դպրոցը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կրում է մեծ բանաստեղծի անունը:

«Մեծ է այսօր արձանի բացման նշանակությունը: Դա հաստատվում է Ռուսաստանի մեծ զավակի հանդեպ հարգանքով եւ վառ վկայությունն է բարեկամության ու փոխըմբռնման դարավոր ավանդույթների, որոնք ձեւավորվել են մեր ժողովուրդների միջեւ: Խորհրդանշական է, որ արձանը կանգնեցվում է մեր երկրների համար նշանակալից այս տարում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Բացման խոսքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը խորհրդանշական է համարել արձանի բացումը՝ նշելով, որ այն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւս մեկ խոսուն վկան է:

Վերջին երեք տարիների ընթացքում հուշարձանի բացման անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը: Նա երախտագիտություն է հայտնել հուշարձանի քանդակագործ 90-ամյա Շավարշ Հովհաննիսյանին ստեղծագործ մտքի եւ Պուշկինի կերպարի ճշգրիտ վերարտադրման համար:

Այնուհետեւ աշակերտներն արտասանել են նշանավոր բանաստեղծի ստեղծագործություններից, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել մեծանուն բանաստեղծի հուշարձանի մոտ:

Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ Հակոբ Արշակյանը եւ Վիկտոր Բոնդարեւը ծառ են տնկել հուշարձանին հարող տարածքում: