Վաճառքի է հանվել ՊՆ-ի գույքը, այդ թվում՝ զորամասեր. փորձագետներն ահազանգում են ռիսկերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Կառավարությունը վաճառքի է հանել Երևանում և մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք: Ցանկում են Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հեկտարներով հողատարածքներ, օդանավակայան, բուժվարչության մասնաշենքերից մեկը, Ռազմական ոստիկանության Երևանի վարչության շենքը և այլ շինություններ:

Ապրիլի 15-ին Կառավարության նիստին չզեկուցվող նախագծով այս գույքերը փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վաճառելու նպատակով: Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բանակը նյութատեխնիկական մեծ կորուստներ է կրել և ֆինանսական սահմանափակ միջոցների պատճառով ՊՆ-ն սպառազինությունը ցանկացել է համալրել այս գույքի վաճառքով, սակայն Ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել՝ համարելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի խախտում:

Սակայն նախագծից պարզ է դառնում, որ տարիներ առաջ այս գույքերը Պաշտպանության նախարարության հաշվեկշռին փոխանցվել են հենց վաճառելու և ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու նպատակով:

Փաշինյանի Կառավարությունում մոտ հինգ ամիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այս որոշումն ի վնաս բանակի է համարում: Նա խնդրահարույց է համարում այն, որ պետգույքի կառավարման կոմիտեի կողմից գույքի վաճառքի դեպքում ստացված գումարը մուտքագրվելու է պետական բյուջե, մինչդեռ ՊՆ-ի կողմից գործարքի իրականացումը հնարավորություն կտար ֆինանսական միջոցները միանգամից ուղղել բանակի կարիքների համար: Ըստ նրա՝ խոսքը մի քանի հարյուր միլիարդ դրամի մասին է:

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, մինչդեռ, կարծում է, որ Հայաստանի եկամուտները պետք է նախ մուտքագրվեն պետական բյուջե: Փորձագետը խնդրահարույց է համարում ՊՆ-ից Պետական գույքի կառավարման կոմիտեին գույքերի փոխանցման ընթացակարգն ու հիմնավորումը։ Արտակ Քյուրումյանը, միաժամանակ, արձանագրում է, որ գերատեսչությունները, այդ թվում՝ ՊՆ-ն, ակտիվներ կառավարելու փորձ չունեն:

Ուշագրավ է, որ հետպատերազմական ծանր իրավիճակում գտնվող Հայաստանը որոշում է ՊՆ-ին ամրացված ռազմական գույքեր վաճառել նաև Ադրբեջանի հետ սահմաններ ունեցող մարզերում: Մասնավորապես, վաճառքի հանված երկու զորամաս գտնվում է Գեղարքունիքի մարզում:

Ինչ վերաբերում է բանակի բարեփոխմանը, ապա պատերազմից մեկ ու կես տարի անց իշխանությունները չեն հայտնում որևէ առաջընթացի մասին: Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզում էր կարևորել զինված ուժերի բարեփոխումը, ստեղծվել էր կառավարական հանձնաժողով՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Ավելի քան մեկ տարի անց՝ այս տարվա հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի 30-ամյակի օրը «Եռաբլուր» այցելած պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն, այս թեմայով ասելիք չուներ. Factor TV-ի հարցերը մնացին անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան