Աշխարհը հայերից սովորեց բաց ձեռքերով ժողովրդի ձայնը լսելի դարձնել․ Էրիկ Նազարյան

Լուրեր

29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սփյուռքն այսօր ունի հավաքական ուժ, պոտենցիալ, ինչպես տեսանք վերջին երկու շաբաթվա ընթացքում․ դրա վկայությունը Գլենդելի ցույցերն են։ Հուսով եմ՝ մեր ներկայությամբ կկարողանանք օգնել մեր նոր սերնդին, որով ես հիացած եմ։ Մեր ուսանողները շարժման ընթացքում դարձան իմ ուսուցիչները։ Նայելով նրանց՝ զգում եմ, որ իրենք են մեր ապագայի միակ հույսը»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ամերիկահայ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։

Ի դեպ, ռեժիսորն այս օրերին դերասանուհի Արսինե Խանջյանի հետ ծաղիկներ է բաժանել ցուցարարներին․ «Նախորդ տարի, երբ Հայաստանում էինք մեր թիմով ( ռեժիսորը «Արդարություն Հայաստանում» (Justice within Armenia) նախաձեռնության անդամ է-հեղ․), զգացինք, որ ժողովրդի ճնշումը բարձրանում է։ 27 տարի է՝ այս երկիրը անկախ է, ինչո՞ւ չի կարողանում երեք միլիոնից պակաս ժողովրդի հասարակ իրավունքները պաշտպանել, ինչո՞ւ չի կարողանում ապահովել նրանց ապագան։ Այս երկիր միլիոններ են մտել, ինչու՞ է բնակչության 30 տոկոսն անգործ։ Այս խնդիրները պետք է լուծվեն։ Ժողովուրդը պետք է իմանա, որ իր գլխին ունի ղեկավար, որը հետաքրքրված է իրենով»,- ասում է ռեժիսորը։

Նա Նիկոլ Փաշինյանին լավ չի ճանաչում, բայց ողջունում է այն հանգամանքը, որ կարողանում է խաղաղ, առանց բռնության փոփոխություններ իրականացնել երկրում: «Զգում եմ, որ նա աշխատավոր ընտանիքի տղա է, օլիգարխ չէ, մեծահարուստ չէ։ Միշտ ասում են՝ հայերը աշխարհից սովորելու բան ունեն, հիմա աշխարհը հայերից սովորեց բաց ձեռքերով ժողովրդի ձայնը լսելի դարձնել»,- նկատում է մեր զրուցակիցը։

Նա այն համոզման է, որ Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը պետք է շարունակական լինի, որի արդյունքում հարկավոր է կոմպրոմիսներ գրանցել: «Այլապես Հայաստանը կդառնա «Աբսուրդիստան»»,-նշում է ռեժիսորը։

Աննա Բաբաջանյան