Վանեցյանին ուղղորդում են. նա հիմա մեծ հաճույքով տուն կգնար, կպառկեր «դիվանին». Գագիկ Մելքոնյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նա ուղղակի դասալիք է»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ Ազատության հրապարակում էր նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, ով հայտարարում էր, որ իր ընկերոջ՝ Վանեցյանի կողքին է, բարձրաձայնում էր որոշակի խնդիրների մասին և ասում, որ եթե ինքը համաձայն լիներ իշխանության վարած քաղաքականության հետ, հրաժարական չէր տա:

«Կարևոր ժամանակաշրջանում Այվազյանը փախավ և մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր հարցերը մնացին անտեր: Իրեն թվում էր, թե դրանով վնաս է տալու այս իշխանությանը, բայց չարաչար սխալվում է:

Դրանք այն ռևանշիստներն են, որոնք ուզում են նորից իշխանության գալ, չի լինելու, թող Այվազյանն ինչքան ուզում է նստի Վանեցյանի կողքին…»,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ ինչո՞ւ մինչև հիմա չէր խոսում Այվազյանը:

Մելքոնյանն անդրադառնալով Արթուր Վանեցյանի պայքարին՝ նստացույցին և հայտարարությանը, որ տուն չի գնալու, մինչև այս իշխանությանը չհեռացնի, նշեց. «Այդ դեպքում երևի թե Վանեցյանը մինչև կյանքի վերջ մնա Օպերայի տարածքում: Վանեցյանը հաճույքով տուն կգնար, բայց ուժեր կան, որ նրան ուղղորդում են:

Վանեցյանն ասում է՝ ոտքս խփեմ գետնին՝ երկու հարյուր հազար մարդ կգա, ամբողջ թիմով ոտքը գետնին խփեցին՝ հինգ-վեց հազար մարդ հազիվ հավաքեցին: Կամ եթե Արցախի համար ուշաթափ են լինում, ինչո՞ւ լքեցին Արցախը. Վանեցյանն ու իր թիմը զենքերը հանձնեցին նոյեմբերի 8-ին Վարդենիսում ու եկան Հայաստան: Ինչո՞ւ փախան»,- նշեց Մելքոնյանը։

Մանրամասները՝տեսանյութում։