Միջազգային կազմակերպությունները Հայաստանին կաջակցեն բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու հարցում

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Բելգիայի Մեխելեն քաղաքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ԱրԱվես (ArAves) բնապահպանական կազմակերպության, BirdLife International-ի (Բիրդլայֆ միջազգային կազմակերպություն) և Natuurpunt (Նատուրպունտ կազմակերպություն) միջև․ տեղեկացնում են FPWC-ից։

Համագործակցության քառակողմ հուշագրի շրջանակում կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել առավելագույնս աջակցելու Հիմնադրամին և ԱրԱվեսին իրենց բնապահպանական գործունեությունում։

«Ուրախ ենք, որ հայաստանյան և միջազգային կառույցների միջև ստորագրվել է այս կարևորագույն հուշագիրը։ Տեղեկացնեմ, որ հուշագիրը կարևոր է ոչ միայն մեր կազմակերպությունների, այլև ամբողջ Հայաստանի համար։ Այն Հայաստանին կտա հնարավորություն դիմագրավելու բնապահպանական մարտահրավերներին, ներգրավելով համագործակից կառույցների մասնագիտական ներուժը։

Լայն քննարկման արդյունքում կազմակերպությունները մոտ ապագայում կիրականացնեն մի շարք նախագծեր ուղված ջրաճահճային թռչունների կենսամիաջավայրերի պահպանությանը, վերականգմանը ինչպես նաև կրթական մի շարք այլ նախաձեռնություններ»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սպասվում են համատեղ այցելություններ արդեն այս ամռանը։

Natuurpunt-ը հիմնադրվել է 1951 թ-ին Բելգիայում և հանդիսանում է BirdLife International-ի անդամ կազմակերպությունը Ֆլանդերսում։ Բըրդլայֆ կազմակերպությունը աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցերից մեկն է, որը ներկայացված է աշխարհի 115 երկրներում տեղական անդամ կազմակերպությունների միջոցով։