Անմիջապես դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ․ ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչների պահանջը

Լուրեր

17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որով ՀՀ ղեկավարությունից պահանջում են դիմել ՄԱԿ․ «Արցախում պետք է տեղակայվի միջազգային իրավական մանդատի ներքո գործող խաղաղապահ առաքելություն»։

Հայտարարությունը՝ ստորև․

 

«2022թ. ապրիլի 13-ին ՀՀ վարչապետը ՀՀ Ազգային ժողովում հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորին արագ խաղաղության պայմանագիր կնքելուն, սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, Արցախի կարգավիճակին, «միջազգային հանրության» ակնկալիքներին և այլ հարցերի:

ՀՀ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:

ՀՀ վարչապետի ելույթից ակնհայտ է դառնում, որ նախապատրաստվում է գործընթաց, որը լրջագույն ու վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների ապահովման և երաշխավորման հետ կապված, և ի վերջո կարող է ինքնին հանգեցնել ապահովության և խաղաղության վտանգմանը։

2020թ նոյեմբերին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո դադարեցվեցին լայնածավալ պատերազմական գործողությունները, սակայն Ադրբեջանը պարբերաբար և բազմիցս խախտել է պայմանավորվածությունները: Մինչև այժմ այն չի վերադարձրել բոլոր գերիներին, բռնազավթել է Հայաստանի տարածքի առնվազն 41 քառ․կմ տարածքը՝ սպանելով և գերեվարելով զինծառայողների, հայտարարությամբ սահմանված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներով և սպառնալիքներով գրավել է տարածքներ (2020թ. դեկտեմբերի 12-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, Դիզափայտ բարձունքը Հադրութի շրջանում, 2022թ. մարտի 24-ին Փարուխ գյուղը, որի բնակիչները լքել են գյուղը, և Քարագլուխ ռազմավարական նշանակության բարձունքը Ասկերանի շրջանում՝ վտանգելով տարածքի քաղաքացիական բնակչության անվտանգությունը), դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական բնակիչների (սպանելով 3-ի և վիրավորելով 10-ից ավելի անձի), ստեղծել է հումանիտար աղետ Արցախի բնակչության համար: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը ի վիճակի չէ լիարժեքորեն երաշխավորել Արցախի բնակիչների անվտանգությունը: Շարունակական ահաբեկչության տակ են գտնվում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, վտանգված են նրանց կյանքի, անվտանգության, սեփականության և այլ մի շարք իրավունքներ։

«Խաղաղության դարաշրջան բացելու» մասին Հայաստանի իշխանությունների կողմից արված հայտարարություններն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանդեպ շարունակվող ու անպատիժ մնացող սպառնալիքներով, ագրեսիվ գործողություններով, որոնք ուղեկցվում են պետական մակարդակով հայատյացությամբ, մշակութային հուշարձանների ոչնչացմամբ և Հայաստանի ու Արցախի պատմության ձևախեղմամբ։

Մենք, ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ այո՛, խաղաղությունը չունի այլընտրանք, սակայն չի կարող լինել իրական, արժանապատիվ և կայուն խաղաղություն, առանց իրավունքի հիման վրա անվտանգության երաշխավորման մի պետության հետ, որը հանդես է գալիս էթնիկ հայերի նկատմամբ ատելության քաղաքականությամբ, որի գործողությունները վկայում են խաղաղության օրակարգի կեղծ լինելու մասին՝ վարելով Հայաստանի պաշտպանունակությունը վերացնելու, Հայաստանին մեկուսացնելու և մշտական ագրեսիայի և սողացող անեքսիայի ենթարկելու անթաքույց քաղաքականություն:

Ադրբեջանի կառավարությունը, ոտնահարելով միջազգային իրավունքի սկզբունքները, որոնք պահանջում են վիճահարույց հարցերն ու հակամարտությունները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման և սպառնալիքների, փորձում է Հայաստանին պարտադրել «խաղաղության պայմանագիր», սահմանազատման և սահմանագծման գործընթաց, որոնք չեն կարող համապատասխանել միջազգային իրավունքի չափանիշներին: 1969 թվականի Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ուժի կիրառման հարկադրանքով ստորագրված պայմանագիրը կարող է անվավեր ճանաչվել։ Բացի այդ, ցանկացած համաձայնագիր պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությաւն սահմանադրությանը։

Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային բոլոր համապատասխան կառույցներում և բանակցությունների հարթակներում քննարկման առարկա դարձնել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտումները, որոնք են պատերազմի սանձազերծումը, Արցախի և Հայաստանի դեմ ծավալած ագրեսիան, պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության և զինծառայողների նկատմամբ՝ ակնհայտ հայատյացության հիմքով: ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության պարտավորությունն է՝ ապահովել անհրաժեշտ անվտանգային երաշխիքները և բացառել Արցախի հայության էթնիկ զտումը և բնաջնջումը, ինչն անխուսափելի է լինելու Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով Արցախի ներառման դեպքում: Պետք է սպասել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշմանը՝ մինչև համաձայնագրի կնքումը, այնինչ Ադրբեջանը խախտում է մինչև իսկ դրա սահմանած միջանկյալ միջոցները։

Արցախի, ինչպես և Հայաստանի անվտանգության երաշխիքները կարող են ապահովվել միջազգային իրավունքի և գործիքակազմի լիարժեք կիրառմամբ և միջազգային կառույցների մասնակցությամբ, ինչի համար Հայաստանի կառավարությունը չի ձեռնարկել բավարար գործողություններ: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պարտավոր է անհրաժեշտ, արդյունավետ ջանքերը գործադրելու ՀՀ քաղաքացիների, Արցախի բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության համար, և ոչ թե անգործությամբ և թերի աշխատանքով անպատիժ թողնել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան։

Պահանջում ենք ՀՀ ղեկավարությունից, առաջնահերթության կարգով, անմիջապես դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ Ադրբեջանի սպառնալիքի և ագրեսիայի դեպքերով ապահովելու միջազգային պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ, իսկ ագրեսիան չվերացնելու դեպքում՝ կիրառելու սանկցիաներ։ Արցախի հանդեպ պետք է կիրառվի ՄԱԿ-ի «պաշտպանելու պարտավորության» (responsibility to protect) սկզբունքը և խաղաղության համաձայնագրի կնքումից առաջ պետք է տեղակայվի միջազգային իրավական մանդատի ներքո գործող խաղաղապահ առաքելություն՝ ապահովելու երաշխիքներ խաղաղ բնակչության համար էթնիկ բնաջնջման վտանգից միջազգային իրավունքի շրջանակներում։ Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ համակեցության կոչեր անող միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի հաղթահարել աշխարհաքաղաքական տարաձայնությունները՝ Արցախում համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։

Պահանջում ենք ՀՀ ղեկավարությունից` ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում քննարկման առարկա դարձնել Արցախում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումները՝ երաշխավորելու խախտումների արձանագրումն ու ապագա հնարավոր խախտումների կանխարգելումը:

Սոնա Այվազյան
Արթուր Սաքունց
Արաքս Մելքոնյան
Ստեփան Գրիգորյան
Օլեգ Դուլգարյան
Էդգար Խաչատրյան
Թամարա Գևորգյան
Լարիսա Մինասյան
Գենյա Պետրոսյան
Գայանե Աբրահամյան
Դավիթ Ամիրյան