Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 8 մլն դրամից ավելի վնաս

Լուրեր

09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
Բոլորը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված, 5 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք․ տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Նախկինում արձանագրված 37 դեպքով հաշվարկվել է 95.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս նշանակվել է 3.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 26 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրվել էր 23 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 75.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 22-ով նշանակվել է 2 300 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում նախկինում արձանագրվել էր 8 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 20.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 6 դեպք, որից 4-ով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.396.185 ՀՀ դրամ: