Արցախում ավարտվել են Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Այս փուլով իրականացվել են ընդհանուր թվով 6 հիմնական ծավալներից ևս 3-ը՝ ավարտված ծավալների թիվը հասցնելով 4-ի, որը կազմում է ընդհանուր աշխատանքների մոտ 60%-ը: Մասնավորապես, մոնտաժվել են արտաքին ջրագծերը, իրականացվել են պատուհանների քարե բարավորների տաշումը և տեղադրումը, ինչպես նաև հատակների վերականգնումը, ջրագծի փոսորակները` կոյուղու խողովակների և դիտահորերի համար: Տանիքի ամբողջ մակերեսով իրականացվել են տանիքածածկի ջրամեկուսացման և կանաչ գորգի փռման աշխատանքները․ տեղեկացնում են «Լույս» հիմնադրամից։

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերին մեկնարկած՝ Ամարասի վերականգնման ծրագիրը բաղկացած է 3 փուլից և իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան:
Աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Այս օրերին իրականացվում են երրորդ` ավարտական փուլի մեկնարկի համար անհրաժեշտ աշխատանքները, որոնք ներառում են վերջին 2 ծավալները:

Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում: