Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»

Լուրեր

05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.06.2026 | 22:20
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
05.06.2026 | 22:19
ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում
05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
Բոլորը

«Սասնա Ծռեր» խմբի գործով 25 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը ժամեր առաջ դադարեցրել է անժամկետ հացադուլը և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց պաշտպան Աննա Ծառուկյանը։

«Շուրջ 21 օր հացադուլի մեջ մնալուց հետո, իմ պաշտպանյալի պահանջը կատարվել է, և նա տեղափոխվել է պատշաճ բուժում ստանալու»,- նշեց պաշտպան Ծառուկյանը։

Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը հացադուլ էր հայտարարել մարտի 28-ին։ Նման ծայրահեղ քայլով դատապարտյալը պահանջում էր պատշաճ բուժօգնություն ցուցաբերել իրեն և տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանական կողմի խոսքով՝ Բիլյանն ունի առողջական խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել խցային պայմաններում։

Այնինչ՝ հակառակն էր պնդում Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուժօգնության սպասարկման կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը։ Դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում՝ Բաբայանը պնդում էր, որ Բիլյանին շաբաթներ առաջ էին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որտեղ ստուգումները ցույց էին տվել, որ դատապարտյալը ստացիոնար բուժման կարիք չունի։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել ՊՈԱԿ-ի հետ՝ պարզելու՝ ի վերջո, ի՞նչն է հիմք հանդիսացել, որ Բիլյանը տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը, ըստ մեղադրանքի, 2016-ին հուլիսին կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ, բացի այդ նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։ Բացի այդ, հիշյալ հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, զուգորդված պատանդ վերցնելով, հրազենային վիրավորումով, դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկել է ծառայողական գործողություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարի Արմեն Բիլյանին արդարացրել էր սպանության մեղադրանքում՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունն այդ hոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղսագրված արարքի կատարմանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 11 ամիս 6 օր ժամկետով։ Սակայն վերաքննիչ քրեական դատարանը մեղադրող դատախազի բողոքը բավարարել էր մասնակի և բեկանել ու փոփոխել էր Բիլյանի մասով դատավճիռը: Դատարանը Արմեն Բիլյանին մեղավոր էր ճանաչել նաև սպանության համար և պատիժ նշանակել 25 տարի ազատազրկում: Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:

Ռոզա Վարդանյան