Կայանելը՝ իսկական փորձություն․ հաշմանդամություն ունեցող վարորդների չլուծվող խնդիրը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Ռոման Եղիազարյանը հաշմանդանություն ունի և չի կարողանում ոտքով տեղաշարժվել։ Նա ձեռքի կառավարման մեխանիզմ է ստեղծել, որի շնորհիվ կարողանում է ինքնուրույն մեքենա վարել։ Բայց միայն այդ հարմարեցումը Ռոմանին զերծ չի պահում տեղաշարժման խոչընդոտներից․ մեքենան կայանելիս միշտ խնդիրների է բախվում։ Պատճառն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիները մշտապես զբաղեցնում են հաշմանդամություն չունեցող վարորդներն իրենց մեքենաներով։

Խնդիրը արձանագրել ենք նաև մենք՝ նկարահանման ընթացքում։ Մի քանի փողոցով շրջելով` նկատեցինք, որ հաշմանդամություն ունեցող վարորդների համար նախատեսված կայանատեղիներն ամենուր զբաղեցված են։

Այն, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիները մատչելի չեն, և կա այդ տարածքներն ավելացնելու անհրաժեշտություն՝ ընդգծում է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ համահիմնադիր Սյուզաննա Գրիգորյանը։

«Շատ հաճախ կայանատեղիներն ուղղակի նշագծեր են, որ տվյալ կայանատեղին հաշմանդամություն ունեցող անձի համար է, բայց կահավորման առումով դրանք չեն տարբերվում սովորական կայանատեղիներից, այսինքն՝ և՛ հեռու են թեքահարթակներից, և՛ դրանց լայնությունները շատ քիչ են: Այստեղ շատ մեծ խնդիր ունենք. դրանց չափերը մատչելիության առումով չեն համապատասխանում ստանդարտներին»,- ասում է Սյուզաննան։

«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանն էլ ընդգծում է՝ խնդիրը սուր է արտահայտվում, երբ հաշմանդամություն ունեցող անձանց վարչական տուգանքներն ուղարկվում են հարկադիր կատարողական ծառայություն կամ նրանց հաշիվների վրա կալանք է դրվում։

Ըստ Մաղաքյանի՝ կայանատեղիների վերահսկման գործընթացը մեզ մոտ տարերային է, չկա հստակություն՝ ոլորտը վերահսկող պատասխանատուի հարցում։

Հարցին՝ արդյոք չկա՞ հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված կայանատեղիների քանակը վերանայելու անհրաժեշտություն, Factor.TV-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանն ասում է, որ կայանատեղիների ավելացումը քաղաքացիների շրջանում կարող է դժգոհությունների առիթ տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մաթևոսյան