Լեհաստանը Ռուսաստանից ածխի մատակարարումների էմբարգո է սահմանել

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Լեհաստանը Ռուսաստանից ածխի մատակարարումների էմբարգո է սահմանել։ Այս քայլն ընդունվել է «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային աջակցությանը հակազդելու և ազգային անվտանգության ապահովման մասին օրենքի շրջանակում», որը ստորագրվել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից ապրիլի 14-ին, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով լեհական dorzeczy.pl ինտերնետային պորտալին։

Օրենքի համաձայն՝ արգելվում է ածխի և կոքսի ներմուծումը Ռուսաստանից ու Բելառուսից, ներառյալ՝ այդ էներգառեսուրսների տարանցումը Լեհաստանի տարածքով։ Այն նաև նախատեսում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ունեցվածքի սառեցման հնարավորություն, որոնք աջակցում են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային։

Նման անձանց նկատմամբ պատժամիջոցները չկատարելու համար նախատեսվում է տուգանք՝ 20 միլիոն զլոտի (ավելի քան 4,3 միլիոն եվրո): Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու մասին որոշումը կկայացնի Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը։

Անջեյ Դուդայի ստորագրած օրենքը նաև արգելում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի խորհրդանիշների օգտագործումը։ Խախտելը պատժվում է տուգանքով, ազատության սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Տաթև Ֆռանգյան