Պուտինը կարող է դիմել միջուկային զենքի. ԿՀՎ տնօրեն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենը հայտարարել է, որ Ուկրաինայում հաղթանակի պատրանք ստեղծելու «պոտենցիալ հուսահատությունը» կարող է դրդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրամայել օգտագործել մարտավարական կամ ցածր արտադրողականության միջուկային զենք, գրում է The New York Times-ը։

Տնօրեն Վիլիամ Բերնսը, որը նաև եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան, ասել է, որ նման զենքի հավանական օգտագործումը, թեկուզ նախազգուշական կրակոցը, հնարավոր է։ Սակայն նա, միաժամանակ, ասել է, որ որ մինչ այժմ, չնայած Պուտինի կողմից միջուկային սպառնալիքների հաճախակի կոչերին, նա չի տեսել ռազմական տեղակայման կամ զենքի տեղաշարժի տեսակների «գործնական ապացույցներ», որոնք կհուշեն, թե նման քայլը մոտ է։

«Հաշվի առնելով նախագահ Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության պոտենցիալ հուսահատությունը, հաշվի առնելով այն անհաջողությունները, որոնց նրանք բախվել են մինչ այժմ ռազմական առումով, մեզանից ոչ ոք չի կարող անլուրջ վերաբերվել մարտավարական միջուկային զենքին դիմելու հնարավոր սպառնալիքին»,- ասել է Բերնսը Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում ելույթից հետո հարց ու պատասխանի ընթացքում։

Այդպիսով, Բերնսը պատասխանել է Ջորջիայից նախկին սենատոր Սամ Նուննի հարցին, որը ժամանակին օգնել է ստեղծել Ուկրաինայից և Խորհրդային այլ երկրներից միջուկային զենքի դուրսբերման ծրագիրը։

Էմմա Չոբանյան