750 մլն դոլար արժողությամբ «Մոսկվա» հածանավի խորտակումը․ ինչ է հայտնի նավի մասին

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Ապրիլի 14-ի գիշերը ուկրաինական «Նեպտուն» զինատեսակի երկու հրթիռներով խոցվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավը։ Հածանավը «շրջվել է և սկսել խորտակվել», հայտարարաել է Ուկրաինայի Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության սպա Վլադիսլավ Նազարովը։

«Հրդեհ է բռնկվել։ Նավի խմբի մյուս ստորաբաժանումները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն փոթորիկը և զինամթերքի հզոր պայթյունը շուռ են տվել հածանավը, և այն սկսել է խորտակվել»,- պատմել է Նազարովը։

Մինչ այդ, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ՌԴ ՊՆ-ից հայտարարել են, որ «Մոսկվա» հրթիռային հածանավը, որը վնասվել է զինամթերքի պայթյունից, քարշակման ժամանակ է խորտակվել։

««Մոսկվա» հածանավը դեպի նշանակման նավահանգիստ քարշակելիս զինամթերքի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհից ստացած կորպուսի վնասվելու պատճառով կորցրել է կայունությունը։ Փոթորկի պայմաններում նավը խորտակվել է»,- հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը՝ այդպես էլ չհաստատելով, որ հածանավը խոցվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։

Ուկրաինան 2021 թվականին 26 միլիոն դոլար է ծախսել «Նեպտուն» հրթիռների գնման համար։ Այս հրթիռների երկու ճշգրիտ կրակոցները Ռուսաստանին հասցրել են 750 միլիոն դոլարի վնաս: Forbes-ը հաշվարկել է մոտավոր արժեքը՝ «Մոսկվա»-ն համեմատելով նույն դասի Ուկրաինայի հածանավի հետ, որը 1995 թվականին արժեր 720 միլիոն դոլար:

2020 թվականին հածանավը նաև վերանորոգվել է։ Վերանորոգման հստակ արժեքը հայտնի չէ, սակայն պետական «Կրիմսկայա գազետա»-ի՝ վերանորոգման մասին տեղեկությունների հղումում նշվում է 30 միլիարդ ռուբլի կամ 363 միլիոն դոլար՝ ապրիլի 14-ի փոխարժեքով, թեև բուն տեքստում չի նշվում այս գումարը:

Ապրիլի 14-ի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին, որ խորտակված ռուսական «Մոսկվա» հածանավում կարող են լինել երկու միջուկային մարտագլխիկներ: Այս մասին հայտնել է Սևծովյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ծրագրի ղեկավար և BlackSeaNews պորտալի գլխավոր խմբագիր Անդրեյ Կլիմենկոն։

Հածանավը 1164 «Ատլանտ» նախագծի գլխավոր նավն է։ Այն ստեղծվել է խորհրդային տարիներին Ուկրաինայում՝ Նիկոլաևի նավաշինարանում, որը գործարկվել է 1982 թվականին և ի սկզբանե կրել է «Սլավա» անունը։ Այն եղել է Միխայիլ Գորբաչովին ուղեկցող նավերի խմբում՝ 1989 թվականին Մալթայում Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշի հետ գագաթնաժողովին։ 2000 թվականին արդեն «Մոսկվա» անվան տակ նավը դարձել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի դրոշակակիրը։ Հածանավը մասնակցել է մի շարք զինված հակամարտությունների, այդ թվում՝ Սիրիայում ռուսական գործողությանը։ Դրանից հետո նավը մի քանի տարի վերանորոգվել է։ Նավի անձնակազմը 510 հոգի է, երկարությունը՝ 190 մետր։ Այն համալրված է թևավոր հրթիռների համալիրով, մի քանի զենիթահրթիռային համակարգերով, հրետանային և հականավային զենքերով։

Տաթև Ֆռանգյան