Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան, միջոցներ են ձեռնարկվել Բյուրականում ապօրինի օտարված հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ

Լուրեր

17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
Բոլորը

Ավարտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 310-րդ հոդվածով (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ): Իսկ 2021թ դեկտեմբերի 10-ի որոշմամբ Վրեժ Մարկոսյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրական եզրակացությունը կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ վարույթն իրականացնող մարմինը հայտարարել էր նախաքննության ավարտ և քրեական գործի նյութերը ծանոթացման նպատակով տրամադրել մեղադրյալներին և նրանց պաշտպաններին:

2021թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգման նպատակով ստացվել էր քրեական գործը, որով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քննիչին տրվել էր քրեական գործի լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցում:

Ցուցումի կատարման արդյունքում հետագա նախաքննության ընթացքում գործով ձեռք են բերվել ինչպես Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորող, այնպես էլ առանձին մեղադրանքներում արդարացնող, որոշ արարքների իրավաբանական որակումը փոփոխելու համար հիմք հանդիսացող, ինչպես նաև նրա կողմից ևս մեկ այլ, նախկին մեղադրանքում չներառված, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ ապացույցներ:

Ըստ այդմ, գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող քննիչի 2022թ. ապրիլի 4-ի որոշմամբ Ա. Հովսեփյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Մյուս մեղադրյալ Վ. Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում կալանք է դրվել Ա.Հովսեփյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ ու որդիների անվամբ գրանցված 6 տասնյակից ավելի անշարժ, շարժական գույքերի, դրամական միջոցների, ինչպես նաև Ա.Հովսեփյանի հետ փոխկապակցված թվով 15 ՍՊ ընկերությունների շարժական և անշարժ գույքերի, դրամական միջոցների և կանոնադրական կապիտալում առկա բաժնեմասերի վրա:
Կալանք է դրվել նաև Վ.Մարկոսյանի 800.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ, շարժական գույքերի և ֆինանսական (դրամական) միջոցների վրա:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: 2022թ. ապրիլի 15-ին հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ըստ էության քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Բացի այդ, վերոնշյալ քրեական գործով վարույթն իրականցնող մարմնի կողմից 2022թ. ապրիլի 1-ին որոշում է կայացվել ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավար Հ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ համայնքապետարանի աշխատակիցներ Ա Սարգսյանի և Ա. Դավթյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նշված որոշմամբ հաստատվել է, որ Բյուրական համայնքի ընդհանուր՝ 27.796 հա մակերեսով թվով 10 հողատարածքները ձևական աճուրդի միջոցով 2010թ. հոկտեմբերի 25-ին օտարվել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ապա՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի որդուն՝ Ն. Հովսեփյանին: Նշված հողամասերի հետ կապված, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Ա. Հովսեփյանը:

Նկատի ունենալով, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքին պատկանող հիշյալ հողատարածքները օտարվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանը գրություն է ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թ. Շահվերդյանին՝ իր իրավասության սահմաններում ձեռնարկելու գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները՝ նշված հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով: