Վարչապետն արցախցիների՝ Ադրբեջանի կազմում լինել-չլինելու մասին ոչինչ չի ասել. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 20:13
Կարեն Խաչանովն առաջին անգամ զուգախաղում թիմակից կլինի Զվերևի հետ
03.02.2026 | 20:00
ՀՀ-ն իրեն ՌԴ-ի ազդեցության գոտի չի համարում․ ՌԴ-ին առաջարկում ենք՝ սուվերեն երկրների միջև հարաբերություն, ինչպիսին Իրանի հետ է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 19:48
Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, Ուկրաինայում զորքեր, ինքնաթիռներ և ռազմածովային աջակցություն կհայտնվեն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
03.02.2026 | 19:33
Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները գրեթե կկիսվեն. ԿԲ
03.02.2026 | 19:20
ՌԴ-ն նախատեսում է խստացնել արտերկիր կանխիկ ռուբլու արտահանման կանոնակարգերը
03.02.2026 | 19:11
Արարատ Միրզոյանը ԵԽ հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության և հումանիտար հարցեր
03.02.2026 | 19:05
ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութը
03.02.2026 | 19:00
Լավրովի խոսքը բացահայտեց՝ ՌԴ-ն դե ֆակտո չի ճանաչում ՀՀ-ի անկախությունը․ Կրեմլը կայսերապաշտ մտածելակերպ ունի․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:54
«Մեքենան ընկավ փոսը, շուռ եկավ». Արին Բերդի փողոցի «խրամատները». ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:45
Գրամը՝ 60 հազար․ ինչ է կատարվում Երևանի ոսկու շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:40
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
03.02.2026 | 18:35
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հետևել են Աբու Դաբիում անցկացվող համատեղ զորավարժություններին
03.02.2026 | 18:26
«Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների մասին
03.02.2026 | 18:18
Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ․ ՀԿԿ
03.02.2026 | 18:09
Արթուր Գալոյանը փոխել է ակումբը
Բոլորը

«Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա ու չի կարող լինել»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Անդրադառնալով Արցախի ԱԺ պատգամավորների երեկվա հայտարարությունը` Աղաջանյանը կարծիք հայտնեց, որ արցախցի գործընկերներն ամբողջությամբ չեն հասկացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում հնչեցրած ելույթի բովանդակությունը։

Պատգամավորը հայտարարեց, որ այս ողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրանց իրացմանը։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների իրացման «հակառակ» տրամաբանությանը, Աղաջանյանը նշեց. «Առաջարկվում էր հարցին նայել արցախցիների իրավունքների իրացման տեսակետից, հետո նոր կարգավիճակին։ Այս հարցում Հայաստանի Հանրապետությունը իր պաշտոնական դիրքորոշումները չի փոխել, այսինքն` ՀՀ–ի համար մշտապես արցախյան հիմնախնդիրը տարածքային վեճ չի եղել, եղել է արցախահայության`իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի իրացման խնդիր։ Մեզ համար Արցախի կարգավիճակը մշտապես եղել է միջոց այս իրավունքներն իրացնելու համար: ՀՀ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ մշտապես եղել է անփոփոխ»։

«Վարչապետն արցախցիների՝ Ադրբեջանի կազմում լինել-չլինելու մասին ոչինչ չի ասել»,-ընդգծեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: