Արցախը երբեք չի՛ եղել ու չի՛ լինի Ադրբեջանի կազմում. դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է. Արթուր Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.03.2026 | 11:05
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 10:59
Կոլումբիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն 66 զոհ կա
24.03.2026 | 10:56
Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել Բելառուսի դեմ խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 10:50
Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու համար. ՀԿԿ
24.03.2026 | 10:42
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
24.03.2026 | 10:34
Նեթանյահուն հայտարարել է, որ խոսել է Թրամփի հետ․ վերջինը խոստացել է «պաշտպանել Իսրայելի շահերը»
24.03.2026 | 10:14
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
24.03.2026 | 10:10
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը վերականգնելով երթևեկությունը
24.03.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 09:46
Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները
24.03.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Ավելի վաղ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։

Նիստին ելույթ է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում Արցախի համար անընդունելի է։ Դա այն կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու։

Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման ու կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական ու բարոյական ողբերգություն հայոց պետականության ու հայ ժողովրդի համար»,- նշեց Աժ նախագահը։

Նա նաև շեշտեց, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու չի շեղվելու իր ընտրած ուղուց։

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության ու անկախության համար, մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,- նշեց Թովյմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։