ԱՄՆ-ն մերժել է Թուրքիայի դիմումը՝ Էրդողանին վիրավորած թուրք հայտնի լողորդի ձերբակալման հարցում

Լուրեր

19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
Տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը հայտարարել է, որ չի կարող Թուրքիային իրավական օգնություն ցուցաբերել Թուրքիայի հավաքականի նախկին  լողորդի հետ կապված, որին թուրքական իշխանությունները փնտրում են նախագահին վիրավորելու մեղադրանքով, քանի որ լողորդի արտահայտությունները խոսքի ազատության շրջանակում են, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Փետրվարի 22-ով թվագրված նամակն ուղարկվել է Թուրքիայի Արդարադատության նախարարություն։ Նամակը թվիթերյան իր էջում հրապարակել է թուրք լրագրող Նևշուն Մենգուն։ Ըստ ամերիկյան կողմի՝ թուրքական իշխանությունները խնդրել են ԱՄՆ իշխանություններին հարցազրույց վերցնել Բույուքունջուից՝ սոցիալական ցանցերում պետական պաշտոնյային՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իբր, վիրավորելու համար։

Թուրք դատախազներն Օլիմպիական խաղերի վեցակի մասնակից Դերյա Բույուքունջուի նկատմամբ կալանքի որոշում են կայացրել Էրդողանի առողջության մասին իր թվիթի պատճառով։

Այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի թեստը դրական է եղել և խնդրել էր աղոթել իր առողջության համար, Բույուքունջուն սոցիալական ցանցերի հազարավոր օգտատերերի թվում էր, որոնք հաղորդագրություններ էին հրապարակել և հույս հայտնել, որ Էրդողանը կմահանա կորոնավիրուսից։

«Նա վարակվել է կորոնավիրուսով և ցանկանում է, որ մենք աղոթենք իր համար։ Մենք աղոթում ենք, նա չպետք է անհանգստանա։ Արդեն սկսել եմ հալվա պատրաստել 20 կաթսայում։ Երբ ժամանակը գա, ես դրանք կբաժանեմ ամբողջ թաղամասին»,- գրել էր լողորդը։

Նշենք, որ հալվան Թուրքիայում սովորաբար մատուցվում է հյուրերին և բաժանվում հարևաններին, երբ ինչ-որ մեկը մահանում է:

ԱՄՆ դեպարտամենտն էլ նշել է, որ չի կարող կատարել թուրքական նախարարության պահանջը, քանի որ ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը նախատեսում է խոսքի լայն ազատություն և, որպես հետևանք, արգելում է խոսքի քրեական հետապնդումը՝ բացառությամբ նեղ սահմանված հանգամանքների:

Ի դեպ, Թուրքիայի Լողի ֆեդերացիան Բույուքունջուին ընդմիշտ արգելել է մասնակցել պաշտոնական մարզական միջոցառումների՝ «նախագահի հասցեին վիրավորական թվիթի պատճառով»։

Էմմա Չոբանյան