Քննարկվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի գործող ռազմավարության սպասվող փոփոխությունները

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հասարակության շրջանում քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականության ապահովվումից մինչև քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրերի ակտիվացում՝ տեղի է ունեցել «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով

Այսօր՝ ապրիլի 13-ին, տեղի է ունեցել «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2021 թվականի համար նախատեսված 23 միջոցառումների կատարողականը (հղումը՝ (հղումը՝ https://www.moj.am/page/620), այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, քրեակատարողական հիմնարկներն արդի ինժեներատեխնիկական միջոցներով վերազինելու, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, կրթական ծրագրերի, հաշմանդամություն ունեցող ազատությունից զրկված անձանց համար մատչելի պայմանների ապահովման, ազատությունից զրկված անձանց որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման նպատակով իրականացված աշխատանքների, Պրոբացիայի ծառայությանն էլեկտրոնային հսկողության համակարգերով զինելու, հասարակության շրջանում քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականության ապահովմանն ուղղված իրազեկման ծրագրերի  և այլնի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, համաժողովի ընթացքում քննարկվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի գործող ռազմավարության սպասվող փոփոխությունները, ինչպես նաև նախանշվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ապագա երկարաժամկետ ռազմավարության ուղղություններն ու թիրախները: