Երկկողմ ձևաչափ չկա․ եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ապրիլի 11- ին կայացած հեռախոսազրույցը նրա ադրբեջանցի գործընկերոջ հետ տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին և որոշ մանրամասներ բացահայտելով այդ զրույցից։

«Քննարկել ենք այն, ինչ վերջին 2 տարվա ընթացքում քննարկվել ու արձանագրվել է նաև Բրյուսելում` երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Այն է` սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումները», -ասաց Միրզոյանը։

Նա նաև ընդգծեց, որ երկկողմ ձևաչափ չկա. «Մեր պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ամբողջությամբ մնում են նույնը, մենք ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում… Համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով բարենպաստ չեն, որ կարողանան քննարկում ծավալել, բայց ես ձեռնպահ կմնայի ձևակերպում տալ, թե երկկողմ ձևաչափով բանակցություններ են եղել: Երկկողմ ձևաչափ գոյոթյուն չունի, եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում: