Փաշինյանը՝ ԼՂ կարգավիճակի նշաձողն իջեցնելու խնդրանքի, Բաքվի նպատակների, Փառուխի դեպքերի մասին․ Լուրեր

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ չի բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ:

Ըստ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ ու զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրանց հիմնական խնդիրներից է։

Ըստ Փաշինյանի՝ միջազգային հանրությունը Հայաստանին կոչ է անում իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը ու այդ դեպքում միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի ու Արցախի շուրջ։

Մինչ այդ՝ գիշերը հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահները ընդդիմադիր Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունների պատգամավորներին Աղավնո անցակետի մոտ թույլ չեն տվել մտնել Արցախ։

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է: Մինչ այդ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանցիների կրակոցի պատճառով երեկ Փառուխի հատվածում վիրավորվել է ՊԲ զինծառայող։