Լոռու մարզում հերթական արդյունավետ մասշտաբային գործողություններն են կատարվել․ Դատախազություն

Լուրեր

05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց ստորաբաժանման կողմից սպասարկվող վարչական տարածքներում բնակվող բազմթիվ անձինք իրենց բնակության վայրերում, բնակարանին կից օժանդակ շինություններում և իրենց կողմից շահագործվող ավտոմեքենաներում պահում ու կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում թմրամիջոց, պահում և օգտագործում են․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշված տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2022թ. ապրիլի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարուցված քրեկան գործով դատարանի որոշման հիման վրա լայնածավալ, միաժամանակյա խուզարկություններ են կատարվել 27 անձանց պատկանող՝ Երևան, Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Ախթալա, Օձուն, Փամբակ, Շնող համայնքներում գտնվող բնակարաններում, բնակության վայրերում, դրանց կից օժանդակ շինություններում, շահագործվող ավտոմեքենաներում:
Համակարգված մեծածավալ գործողության արդյունքում նրանցից 8-ի պարագայում հայտնաբերվել են «Բայկալ» տեսակի հրացան՝ լիցքավորված 5 փամփուշտով, «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ, «ԱԿՍ» տեասակի ակոսափող հրազեն, սպորտայի ատրճանակ, «ՏՕԶ-63» մոդելի հրացան, տարբեր տրամաչափի և զենքերի հարյուրավոր փամփուշտներ, 6 փամփուշտատուփ, սառը զենքեր և այլն: Բացի այդ, հայտնաբերվել են նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ դեղահաբեր, 5.3 կգ քաշով կանեփ:

Միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված զենքերի, դրանց ձեռբերման և պահման օրինականությունը պարզելու ուղությամբ:

Առաջին հերթին կանխարգելիչ նպատակներով իրականացնող նմանատիպ միջոցները մարզում կրում են պարբերական բնույթ։ Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի զենք զինամթերք, թմրամիջոցներ պահելու, իրացնելու համար անձանց քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու, քրեածին վարքագծով աչքի ընկնող կամ դրանց հետ առնչություն ունեցող անձանց կողմից հրազենի օգտագործմամբ հանցագործությունների կատարումը բացառելու ուղղությամբ: Ելնելով օպերատիվ իրավիճակից՝ մարզի դատախազության կողմից ոստիկանությանը տրվում են համապատասխան հանձնարարություններ:

Ավելի վաղ՝ 2022թ. փետրվարին, մեկ այլ քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում ևս կատարվել էր նման մասշտաբային գործողություն՝ թվով 42 անձանց բնակարանների խուզարկությունների արդյունքում հայտանբերվել էին մեծաքանակ զենքեր, ռազմամթերք, թմրամիջոցներ։
Քաղաքացիներին կրկին կոչ ենք անում քրեական պատասխանատվության չենթարկվելու համար ապօրինի զենք-զինամթերքը, այդպիսիք ունենալու դեպքում անհապաղ հանձնել Ոստիկանությանը: