Զբոսաշրջային քաղաք՝ առանց հասարակական զուգարանների՞․ ինչ է առաջարկում Գյումրու քաղաքապետարանը

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Գյումրու համայնքապետարանը քննարկում է քաղաքում հասարակական զուգարաններ տեղադրելու հարցը․ չի բացառվում հայտարարվի բաց մրցույթ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը։

Ըստ նրա, թեև գաղափարը խիստ նախնական է, այդուհանդերձ, եթե իրականություն դառնա՝ զուգարանները կլինեն միանման, նույն դիզայնով։

«Համայնքապետարանը հանրային զուգարան չի կարող աշխատեցնել, ամբողջ աշխարհում դրանք մասնավորն է աշխատեցնում»,-ասաց փոխքաղաքապետը։

Գյումրեցի զբոսավար Գոռ Թորոսյանի կարծիքով հասարակական զուգարաններ չունենալը զբոսաշրջային քաղաքի վերածված Գյումրիի ամենալուրջ խնդիրներից է։

Ըստ զբոսավարի՝, հյուրերն օգտվում են թանգարանների, ռեստորանների, սրճարանների, գեղեցկության սրահների, նույնիսկ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի զուգարանից։ Զբոսավարները դառնում են այսպես ասած «խնդրատեր», թեև երբեմն նաև մերժվում են։

Գոռ Թորոյանի համոզմամբ, որևէ գործարարի չի հետաքրքրի Գյումրիում հասարակական զուգարաններ տեղադրելը, քանի որ դա շահութաբեր չէ․ Գյումրիում զբոսաշրջային սեզոնը երկար չէ, հետևաբար և մասնավորի համար զուգարանը՝ որպես բիզնես չի կարող ծառայել։

«Զուգարանի շահութաբերությունը այն կարգի չի լինի, որ մարդը գա, լուրջ գումար ներդնի ու զուգարանով փող աշխատի։ Լավ, ամառը՝ զբոսաշրջային այդ պիկին աշխատեց, բա ձմռանն ի՞նչ պիտի անի»,-հարցնում է Գոռ Թորոսյանը։

Ըստ նրա՝ այս հարցը ճիշտ կանի լուծի հենց Գյումրու համայնքապետարանը մի քանի զուգարաններ տեղադրելով։

Արմիկ Մովսիսյան