Ոսկյա և արծաթյա զարդեր գողացողը կալանավորվել է. Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Մարտի 25-ին Երևանի Բակունցի փողոցի մի բնակարանից գողություն էին արել: Տանը մարդ չէր եղել: Բնակարանն առաջին հարկում է, պատուհաններն էլ՝ առանց ճաղավանդակի, ինչից էլ, ամենայն հավանականությամբ, հանցամիտն օգտվել էր: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր պատուհանը, մտել բնակարան ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Բնակարանային գողության մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից՝ ժամը 20.30-ի սահմաններում: Երեկոյան տուն վերադարձած տանտիրուհին տեսնելով կատարվածը՝ 1-02 էր զանգել:

Դեպքի վայրի զննությունից հետո Նոր Նորքի քրեական հետախույզներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը, ձեռք բերած տեղեկությունների ստուգմանը։ Հետևողական աշխատանքի արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց հաղորդումից օրեր անց՝ բացառապես օպերատիվ ճանապարհով: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը կատարել էր Նոր Խարբերդի 52-ամյա մի բնակիչ: Ապրիլի 4-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:

52-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: