«Ford Explorer»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը
Ապրիլի 10-ին՝ ժամը 17։52-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Հերհեր գյուղ տանող հատվածի 6-րդ կմ-ին «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։