ՀՀ մարզերում ընթացքի մեջ է պարարտանյութերի բաշխման գործընթացը

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով։

«Մամուլում վերջին օրերին տարածվող հրապարակումները, համաձայն որոնց չի իրականացվելու 2022 թվականի մարտի 3-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը և հերթագրված ֆերմերներին խոստացել են հետ վերադարձնել վճարված գումարները, չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու նպատակ։

Կոչ ենք անում զերծ մնալ գյուղատնտեսական տարվա անխոչընդոտ մեկնարկին վնասող և ապատեղեկատվություն տարածող հրապարակումներից․ դրանք կարող են հանգեցնել գյուղացիների և ֆերմերների մոտ պետական աջակցության ծրագրերի նկատմամբ անվստահության առաջացմանը, ինչի արդյունքում կարող եք վերջիններիս զրկել պետական աջակցության ծրագրերից օգտվելու և իրենց տնտեսությունները զարգացնելու հնարավորությունից:

Ս․թ․ ապրիլի 9-ի դրությամբ ունեցած օպերատիվ տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 5,400 տոննա և ՀՀ 8 մարզեր է մատակարարվել 2,550 տոննա պարարտանյութ (Արագածոտնի մարզ` 400 տոննա, Արմավիրի մարզ` 1,100 տոննա, Կոտայքի մարզ` 160 տոննա , Լոռու մարզ` 120 տոննա, Շիրակի մարզ` 340 տոննա, Վայոց ձոր` 80 տոննա, Սյունիքի մարզ` 300 տոննա, Տավուշի մարզ` 50 տոննա)։

Հարկ ենք համարում ընդգծել, որ պարարտանյութերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն և մատակարարումը ՀՀ մարզեր ընթացքի մեջ է․ ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում:

Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը իրականացվելու է մարտի 17-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է նախարարության կայքէջում: